ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2018 թվականի N 976-Ա
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել 2018 թվականի մարտի 23-ի «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՕ-213-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հուլիսի 17-ի N 976 -Աորոշման |
Ց Ա Ն Կ
«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների
NN ը/կ |
Իրավական ակտերի վերնագրերն ու տեսակները |
Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները |
Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի փաստաթղթերի կնքման ընթացակարգերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Արտաքին գործերի նախարարություն |
2018 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Միջազգային |
2. |
«Միջազգային պայմանագիրը ստորագրելու լիազորագրի տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Արտաքին գործերի նախարարություն |
2018 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |