ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
13 հունվարի 2017 թ.
թիվ 10-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հունվարի 11-ի թիվ 1 արձանագրություն) և քննարկելով «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2016 թվականի դեկտեմբերի 19-ի, 2016 թվականի դեկտեմբերի 20-ի, 2016 թվականի դեկտեմբերի 21-ի, 2016 թվականի դեկտեմբերի 23-ի, 2016 թվականի դեկտեմբերի 26-ի, 2016 թվականի դեկտեմբերի 29-ի և 2017 թվականի հունվարի 9-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ թիվ 10 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Ռուբինյանց 15/5 հասցեում գործունեություն իրականացնելու համար:
2. «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ թիվ 11 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի փողոց 148/2 հասցեում գործունեություն իրականացնելու համար:
3. «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ թիվ 12 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Մալաթիա 68, 74 և 68/2 խանութ հասցեում գործունեություն իրականացնելու համար:
4. «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ թիվ 13 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Մարգարյան փողոց 23/6 հասցեում գործունեություն իրականացնելու համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2017 թ. հունվարի 17 |