ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2016 թվականի |
թիվ 52 |
քաղ. Մոսկվա |
«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ԹԻՎ 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մասին» հրահանգի թիվ 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) IV բաժնում՝
3-րդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8701 20 101, 8701 20 901 ծածկագրերով դիրքը լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող պարբերությամբ.
«այն սարքվածքի կամ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի նույնականացման համարը, որով սարքավորված է տրանսպորտային միջոցը (առկայության դեպքում)***».
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերով դիրքերում 3-րդ վանդակի տեքստը լրացնել «***» նշանով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող 3-րդ ծանոթագրությամբ՝
«3. Ապրանքների մասին «***» նշանով նշված տեղեկությունները ենթակա են նշման՝ տրանսպորտային միջոցները «ներքին սպառման համար բացթողում», «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «վերաներմուծում» և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս։»։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: