ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
12 հուլիսի 2017 թ. ք. Երևան |
N 307-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ ԵՎ ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, 2-րդ կետի «ը» և «իէ» ենթակետերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը բաժանորդների կանխավճարային և հետվճարային հաշիվների համալրումը, վերալիցքավորման քարտերի վաճառքը, ինչպես նաև հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների ընդունումն այլ անձանց պատվիրակելու դեպքում կնքվող պայմանագրերի շրջանակում ապահովում է`
1) բաժանորդների կանխավճարային և (կամ) հետվճարային հաշիվների համալրումն այն գումարների լրիվ չափով, որոնք վճարվում են նշված հաշիվները համալրելու (դրանց գումարներ փոխանցելու) համար.
2) բաժանորդներին վերալիցքավորման քարտերի վաճառքի իրականացումն այն անվանական գներին համարժեք չափով, որոնք նշված են վերալիցքավորման քարտերի վրա.
3) բաժանորդներին մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների ընդունումն այդ ծառայությունների սակագներին համարժեք գումարների չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |