ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 1996 թվականի N 466
քաղ. Երևան
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Ստեղծել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքային հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):
2. Հաստատել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի ցանկը (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը` տրված ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումների վարկերի հաշվին լուծել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող և տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքային հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների հատկացման հարցը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թ.
օգոստոսի 14-ի N 466 որոշմամբ
Կ Ա Զ Մ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Գ. Գամազյան |
- |
ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
|
Խ. Հարությունյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վարչապետի խորհրդական |
|
Ա. Խուդավերդյան |
- |
ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ |
|
Ս. Գիմիշյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ |
|
Գ. Հարությունյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ |
|
Ս. Հովհաննիսյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արմավիրի մարզպետ |
|
Հ. Աբրահամյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արտաշատի քաղաքապետ |
|
Վ. Այվազյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Չարենցավանի քաղաքապետ |
|
Վ. Խաչատրյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի տեղակալ |
|
Ա. Խրիմյան |
- |
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի Էրեբունու թաղային համայնքի ղեկավար |
|
Ա. Անդրեասյան |
- |
ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ |
|
Ա. Ասլիկյան |
- |
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
|
Շ. Կիրակոսյան |
- |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
|
Ռ. Սաֆարյան |
- |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
|
Հ. Մանուկյան |
- |
ՀՀ արդարադատության նախարարության կադրերի վարչության պետ |
|
Ա. Բաբախանյան |
- | ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության տարածքային քաղաքականության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար) |
(կազմը խմբ. 23.12.96 N 664)
|
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
|
NN |
Իրավական ակտերի |
Պատասխանատու |
Կատարման |
|
1 |
2 |
3 |
4 |
| 1. | «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծ | ՀՀ ֆիննախ | 08.96 |
| 2. | Մեթոդական ցուցումներ տեղական բյուջեի մշակման և հաստատման կարգի մասին | ՀՀ ֆիննախ Երևանի քաղաքապետ ՀՀ մարզպետներ |
12.96 |
| 3. | Հրահանգ տեղական բյուջեների ընթացիկ մուտքերի և ծախսերի հաշվապահական հաշվառման կարգի մասին | ՀՀ ֆիննախ ՀՀ մարզպետներ տեղական իշխանություն- ների ներկայացուցիչներ |
12.96 |
| 4. | Մեթոդական ցուցումներ համայնքների ֆինանսական կարողության, սոցիալական ենթակառուցվածքների և ֆինանսական կարիքների գնահատման մասին | ՀՀ ֆիննախ ՀՀ էկոնոմնախ ՀՀ մարզպետներ |
03.97 |
| 5. | Մեթոդական ցուցումներ համայնքի ավագանու օրինակելի կանոնակարգի մասին | ՀՀ արդարադատնախ | 10.96 |
| 6. | Մեթոդական ցուցումներ համայնքի ղեկավարի աշխատակազմի օրինակելի կանոնադրության մասին | ՀՀ արդարադատնախ | 10.96 |
| 7. | Մեթոդական ցուցումներ համայնքի ղեկավարի աշխատակազմի օրինակելի կառուցվածքի մասին | ՀՀ էկոնոմնախ ՀՀ ֆիննախ |
10.96 |
| 8. | «Միջհամայնքային միավորներ ստեղծելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ | ՀՀ արդարադատության նախարարություն | 03.97 |
| 9. | «Համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի հաստատման մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ | ՀՀ էկոնոմնախ ՀՀ ֆիննախ |
10.96 |
| 10. | «Պետական ձեռնարկությունները և կազմակերպությունները համայնքային սեփականության հանձնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | ՀՀ էկոնոմնախ ՀՀ ֆիննախ ՀՀ արդարադատնախ |
12.96 |
| 11. | «Համայնքային սեփականության գույքի ցանկի (ըստ համայնքների) հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | ՀՀ էկոնոմնախ ՀՀ մարզպետներ Երևանի քաղաքապետ |
12.96 |
| 12. | Մեթոդական ցուցումներ համայնքի ղեկավարի աշխատակազմի բաժինների և ծառայությունների օրինակելի կանոնադրությունների մասին | ՀՀ արդարադատնախ | 12.96 |
| 13. | «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ | ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար |
03.97 |
| 14. | (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546) | ||
| 15. | «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագիծ | ՀՀ ֆիննախ | 03.97 |
| 16. | (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546) | ||
| 17. | (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546) | ||
| 18. | (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546) | ||
| 19. | (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546) | ||
| 20. | (կետն ուժը կորցրել է 02.10.96 N 546) | ||
| 21. | ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման և պահպանման միասնական կանոնների նախագիծ | ՀՀ քաղշիննախ ՀՀ էկոնոմնախ ՀՀ արդարադատնախ |
12.96 |
| 22. |
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ ֆիննախ ՀՀ էկոնոմնախ ՀՀ արդարադատնախ ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար |
մինչև 11.96 |
(ցանկը փոփ. 02.10.96 N 546, փոփ., խմբ. 23.12.96 N 664)