ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2019 թվականի N 665-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Մոեֆֆ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի մայիսի 31-ից մինչև 2021 թվականի մայիսի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Մոեֆֆ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունիսի 5 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 665-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳԱԱ-ի |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Արժեքը (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
3917330009 |
Պլ խողովակ (գոֆրե)` կցամասերով, լվացարանների համար |
կգ |
12 920 |
946 332 000 |
2. |
7324100009 |
Ներառյալ իր դետալները` լվացարաններ՝ չժանգոտվող պողպատից |
կգ |
64 580 |
762 420 000 |
3. |
7324900009 |
Ներառյալ իր դետալները՝ միզարան (պիսուար)՝ չժանգոտվող պողպատից |
կգ |
30 000 |
990 564 000 |
4. |
7324900009 |
Կիսաֆաբրիկատներ՝ չժանգոտվող պողպատից՝ նախատեսված սանհանգույցի պարագաների համար (նստակոնք, միզաման, լվացարան) |
կգ |
258 000 |
2 863 440 000 |
5. |
7324900009 |
Ներառյալ իր դետալները` նստակոնք՝ չժանգոտվող պողպատից՝ ջրամանով |
կգ |
103 000 |
818 874 000 |
6. |
7324900009 |
Ներառյալ իր դետալները` լոգախցիկի տակդիրներ՝ չժանգոտվող պողպատից |
կգ |
352 000 |
15 259 200 |
7. |
7304499309 |
Կիսաֆաբրիկատ խողովակներ՝ չժանգոտվող պողպատից, մինչև 168.3 մմ տրամագծով |
կգ |
3 875 000 |
4 334 042 158 |
8. |
7307998009 |
Կցամաս անցումային դետալներ՝ չժանգոտվող պողպատից |
կգ |
130 000 |
148 060 800 |
9. |
7219321009 |
Կոռոզիակայուն պողպատից հարթ գլանվածք` 600 մմ կամ ավելի լայնությամբ, առանց հետագա մշակման, սառը գլոցումից բացի (շրջասեղմում՝ սառը վիճակում), 3 մմ կամ ավելի, բայց 4,75 մմ-ից պակաս հաստությամբ, 2,5% զանգվածային բաժին կամ ավելի նիկել պարունակող, այլ |
կգ |
392 000 |
3 369 780 000 |
10. |
6804221800 |
Ջրաղացաքարեր, սրաքարեր, հղկելու շրջաններ և նույնանման արտադրատեսակներ՝ առանց հենարանային կառուցվածքների՝ նախատեսված հղկելու, սրելու, ողորկելու, հարմարեցնելու կամ կտրելու համար, քարեր՝ ձեռքով սրելու կամ ողորկելու համար և դրանց մասերը՝ բնական քարից |
կգ |
2 183 |
121 250 000 |
11. |
6805200000 |
Բնական կամ արհեստական հղկափոշի կամ հատիկ՝ գործվածքի, թղթի, ստվարաթղթի կամ այլ հիմքով, չմշակած, միայն թղթի կամ ստվարաթղթի հիմքով |
կգ |
2 183 |
121 250 000 |
Ընդամենը |
14 491 272 158 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |