Գլխավոր տեղեկություն
Номер
N 597-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.06.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.06.2016
Дата вступления в силу
14.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2016 թվականի N 597-Ա

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 839-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 594-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 839-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 1-ին կետում «2016 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2016 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

2) հավելվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ կետով.

 

«

9. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

9.1. Հանրային սննդի կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման N 1 հավելված):
9.2. Մսամթերքի արտադրության կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման N 3 հավելված):
9.3. Կաթնամթերքի արտադրության կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման N 4 հավելված):
9.4. Կրեմային հրուշակեղենի արտադրության կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման N 6 հավելված):
9.5. Ոչ կենդանական ծագման մթերքների և խոհարարական արտադրանքի ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 970-Ն որոշման N 2 հավելված):
9.6. Ձկնամթերքի արտադրության կազմակերպությունների համար ստուգաթերթ (ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 970-Ն որոշման N 3 հավելված):

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 13

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան