Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1248
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.21/86(1175) Հոդ.1112
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
15.12.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
15.12.2015
Дата вступления в силу
15.12.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

15 դեկտեմբերի 2015 թ.

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՎԱՐԿ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ա. Ջանջուղազյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» վարկային համաձայնագիրը (Վարկային համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 10-ին:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականի նոյեմբերի 8-ին, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է երեսունմեկ միլիոն (31.000.000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Հիշյալ վարկային համաձայնագիրը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 19-ի ՍԴՈ-1126 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2013 թվականի դեկտեմբերի 4-ի ԱԺՈ-096-Ն որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականի նոյեմբերի 8-ին, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է քառասունմեկ միլիոն (41.000.000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Հիշյալ ֆինանսավորման համաձայնագիրը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 19-ի ՍԴՈ-1125 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2013 թվականի դեկտեմբերի 4-ի ԱԺՈ-097-Ն որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2014 թվականի նոյեմբերի 19-ին, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է յոթանասունհինգ միլիոն (75.000.000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Հիշյալ վարկային համաձայնագիրը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-1177 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2014 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-133-Ն որոշմամբ:

 

2. Սույն գործով քննության առարկա Վարկային համաձայնագրով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (Բանկ) Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) տրամադրում է հիսուն միլիոն (50.000.000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ (Վարկ), Վարկային համաձայնագրով սահմանված կարգով և ժամկետներում, Վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրին (Ծրագիր) օժանդակելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով:

 

3. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) Վարկային համաձայնագրով սահմանված չափով և կարգով վճարել կանխավճար և պարտավճար.

բ) Վարկային համաձայնագրով սահմանված չափով և կարգով վճարել տոկոսագումար` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին.

գ) Վարկի մայր գումարի մարումը կատարել սկսած 2030 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2040 թվականի մայիսի 15-ը ներառյալ` 4.76 տոկոսի չափով, իսկ 2040 թվականի նոյեմբերի 15-ին` 4.80 տոկոսի չափով.

դ) վարկային միջոցները չօգտագործել բացառված ծախսերը ֆինանսավորելու համար: Եթե ցանկացած ժամանակ Բանկը որոշում է, որ Վարկի որևէ գումար օգտագործվել է բացառված ծախսերի դիմաց վճարում կատարելու նպատակով, ապա Վարկառուն պետք է Բանկից ծանուցում ստանալով անհապաղ Բանկին փոխհատուցի այդ վճարման գումարին համարժեք գումար: Նման պահանջի համաձայն Բանկին փոխհատուցված գումարները չեղյալ են համարվում:

 

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2015 թվականի դեկտեմբերի 10-ին հավանություն է տվել սույն գործով քննության առարկա Վարկային համաձայնագրին:

Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունների համաձայն` Վարկային համաձայնագիրը նպատակաուղղված է օժանդակելու հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանմանը և մրցակցության ամրապնդմանը, իսկ Ծրագրի շրջանակներում տրամադրված միջոցներն ուղղվելու են բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը:

 

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները մասնավորապես վերաբերելի են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորություններին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

15 դեկտեմբերի 2015 թ.

ՍԴՈ-1248

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան