ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2016 թվականի N 29-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 382-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 511-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 382-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «նախարարի օգնական Ալեքսանդր Սարուխանյանին» բառերը փոխարինել «նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունվարի 27 Երևան |