ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2015 թվականի N 1421-Ա
Հայաստանի Հանրապետության ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնապատի համայնքի 7-րդ փողոցի N 5 հասցեում գտնվող՝ 3966.3 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 178.9 քառ. մետր մակերեսով Լեռնապատի առողջության կենտրոնի նախկին տնակային շինությունը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1000 հեկտար հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնապատի գյուղական համայնքին` որպես մարզասրահ օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ՝
1) շինությունը որպես մարզասրահ օգտագործելու համար Լեռնապատի գյուղական համայնքը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո նշված շինության վերանորոգման և գույքի ձեռբերման համար կատարել համապատասխան ներդրումներ.
2) համայնքապետարանը պարտավոր է սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ներդրումների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
3) պայմանագրից բխող ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնապատի գյուղական համայնքի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «Գյուղական բնակավայրերում գործող առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 41-Ա որոշման N 1 հավելվածի 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ·
« |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 4 Երևան |