«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60007321
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 օգոստոսի 2007 թ. |
N 341-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ 60 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 65-րդ և 66-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» N 336-Ն որոշմամբ հաստատված թիվ 60 լիցենզիայի 10.Դ.1 կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի փոփոխված տարբերակը (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի N 1465-Ն որոշմամբ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թիվ 60 լիցենզիայում փոփոխություն կատարելու մասին» N 336-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված | |
|
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 60 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՓՈՓՈԽՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ
1. Լիցենզիայում օգտագործված հիմնական հասկացությունները
Հանձնաժողով` | Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով. |
Լիցենզավորված անձ` |
«ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն. |
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց` |
էլեկտրոնային հաղորդակցության ցանց, որն ամբողջովին կամ հիմնականում օգտագործվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար. |
Լիցենզիա` |
Հանձնաժողովի կողմից Լիցենզավորված անձին տրված սույն փաստաթուղթը, որը հավաստում է Լիցենզավորված անձի` Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց շահագործելու իրավունքը և պարտականությունը. |
Ֆորս մաժոր՝ |
արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են Լիցենզավորված անձի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողություններ, ահաբեկչություններ, պատերազմներ, ապստամբություններ, հասարակական անկարգություններ, գործադուլներ, որոնք խոչընդոտում են Լիցենզավորված անձի գործունեությունը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրա կողմից գործադրված ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը. |
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն` |
էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն, որն առաջարկվում է հանրությանը կամ վերջնական օգտագործողների այնպիսի խմբակարգերի, որոնց շնորհիվ այն, ըստ էության, ուղղակիորեն հասանելի է դառնում հանրությանը. |
Հաճախորդ կամ բաժանորդ` |
ցանկացած անձ, որն օգտագործում է Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ կամ դիմում է դրանց օգտագործման համար: Սույն հասկացությունը չի տարածվում այն անձանց վրա, որոնք առաջարկում կամ մատուցում են հեռահաղորդակցության ծառայություններ: |
2. Լիցենզիայի գործողության ժամկետը
2.1 Լիցենզիան գործում է մինչև 2028 թվականի մարտի 3-ը:
(2.1-ին կետը փոփ. 11.05.12 N 160-Ն)
3. Լիցենզավորված գործունեության աշխարհագրական տարածքը
3.1 Լիցենզավորված անձի գործունեության տարածքը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն է:
4. Լիցենզավորված գործունեության էությունը կազմող գործառույթները
4.1 Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից Լիցենզավորված անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում է շահագործել Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանց` Լիցենզավորված անձի կողմից Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման համար:
4.2 Բացառությամբ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի, Լիցենզավորված անձը կարող է Հանրային էլեկտրոնային հաղորդակցության նոր ծառայություններ մատուցել, այդ մասին Հանձնաժողովին տեղյակ պահելով ծառայություններ մատուցելուց ոչ ուշ, քան 15 օր առաջ:
4.3 Լիցենզավորված անձը իր կողմից մատուցվող ծառայություններից կամ դրանցից որևէ մեկից հրաժարվելու, այդ ծառայությունները կամ դրանցից որևէ մեկը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում չիրականացնելու մտադրության դեպքում այդ մասին գրավոր տեղյակ է պահում Հանձնաժողովին` համաձայնություն ստանալու նպատակով: Ելնելով հանրային կամ ազգային անվտանգության շահերից կամ Լիցենզավորված անձի տվյալ ծառայությունների մատուցման շուկայում մենաշնորհային կամ գերիշխող դիրք զբաղեցնելու փաստից՝ Հանձնաժողովը իրավունք ունի համապատասխան որոշմամբ պարտադրել Լիցենզավորված անձին ժամանակավորապես շարունակել ծառայությունների կամ դրանցից որևէ մեկի մատուցումը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կամ դրա մի մասում` Հանձնաժողովի սահմանած պայմաններին համապատասխան: Հանձնաժողովը պետք է ձեռնարկի միջոցներ ողջամիտ ժամկետում նոր լիցենզիա տրամադրելու համար: Լիցենզավորված անձը պարտավոր է կատարել Հանձնաժողովի որոշումը և գործել համաձայն Հանձնաժողովի սահմանած պայմանների:
5. Լիցենզավորված գործունեության պայմանները
5.1 Լիցենզավորված անձի գործունեությունը պետք է համապատասխանի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների, Լիցենզիայի, Հանձնաժողովի կողմից ընդունված և այլ իրավական ակտերի պահանջներին:
5.2 Լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
5.3 Առանց Հանձնաժողովի հետ համաձայնեցնելու Լիցենզավորված անձն իրավունք չունի Լիցենզիայով սահմանված որևէ իրավունք կամ պարտականություն պայմանագրային կամ այլ հիմունքներով ամբողջովին կամ մասնակի օտարել, զիջել, գրավ դնել կամ փոխանցել մեկ այլ անձի:
5.4 Լիցենզիայի գործողությունը չի տարածվում Լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում` համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև Լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա:
5.5 Լիցենզավորված անձը պարտավոր է մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը Հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 15-ի N 202-Ա որոշմամբ հաստատված հավելվածի՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմանների N 1 հավելվածով սահմանված ցուցակով և մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը` Լիցենզիայի հավելվածով նախատեսված բնակավայրերում անլար տեխնոլոգիայի կիրառմամբ արդիականացնել կոդի բաժանմամբ բազմակի մուտքի (CDMA) անլար տեխնոլոգիայի հիման վրա գործող հանրային ամրակցված հեռախոսային ցանցի հեռախոսագծերը, ինչը հնարավորություն կընձեռի այդ հեռախոսագծերով ստանալ ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:
(5.5-րդ կետը խմբ. 11.05.12 N 160-Ն, 19.06.15 N 178-Ն, 02.12.15 N 397-Ն)
5.6 Մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Լիցենզավորված անձը պարտավոր է ստեղծել տեխնիկական հնարավորություններ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր անալոգային բաժանորդային գծերով հնարավորություն ընձեռելով ավտոմատ կերպով կատարել միջքաղաքային և միջազգային զանգեր:
5.7 Մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը Լիցենզավորված անձը պարտավոր է սահմանել ծախսումների բաշխման մեթոդաբանությունը, որը ենթակա է Հանձնաժողովի կողմից հաստատման: Դրան համապատասխան հաշվետվությունները Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով կազմել և ներկայացնել սկսած 2008 թվականից:
5.8 Լիցենզավորված անձը պարտավոր է պահպանել Հանձնաժողովի սահմանած մրցակցության երաշխավորման կանոնները, իրականացնել արդար և արդյունավետ մրցակցություն:
5.9 Լիցենզավորված անձը Հանձնաժողովի պահանջով և սահմանած ժամկետում պարտավոր է կառուցվածքային առումով առանձնացնել իր գերիշխող գործունեությունը մրցակցային գործունեությունից:
5.10 Լիցենզավորված անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ապահովել իր կողմից շահագործվող Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հուսալիությունն ու անվտանգությունը, շահագործման, տեխնիկական սպասարկման և նորոգման ընթացքում ապահովել մարդկանց, սպասարկող անձնակազմի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի անվտանգությունը:
5.11 Լիցենզավորված անձը պարտավոր է ներդնել իր ջանքերը` ծախսումային արդյունավետության սահմաններում, Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների նոր հնարավոր տեխնոլոգիաները շահագործելու, իր բաժանորդներին ժամանակակից և արդյունավետ ծառայություններ մատուցելու նպատակով:
5.12 Լիցենզավորված անձը պարտավոր է Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի զարգացման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել Հանձնաժողով` վերջինիս սահմանած կարգով և ժամկետում:
5.13 Լիցենզավորված անձը պարտավոր է Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի զարգացման և շահագործման նպատակով կիրառել ստանդարտներ և շահագործման ուղեցույցներ, որոնք համապատասխանում են կիրառելի միջազգային տեխնիկական uտանդարտներին ու պահանջներին, ներառյալ Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կարգավորիչ խորհրդակցական մարմինների կողմից սահմանված երաշխավորագրերը, ինչպես կհաստատվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
5.14 Լիցենզավորված անձը Հանձնաժողովի պահանջով պարտավոր է ներկայացնել լիցենզավորված գործունեությանն առնչվող տեղեկատվություն:
5.15 Լիցենզավորված անձը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, Հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն և հաշվետվություններ լիցենզավորված գործունեության մասին:
5.16 Լիցենզավորված անձի` Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվությունը հասանելի է հանրությանը: Եթե Լիցենզավորված անձը միջնորդում է Հանձնաժողովին և հիմնավորում, որ հրապարակման ենթակա որոշակի տեղեկություններ կազմում են առևտրային գաղտնիք և Հանձնաժողովն այդ փաստարկները համարում է հիմնավոր, ապա նման տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
5.17 Լիցենզավորված գործունեության հաշվապահական հաշվառումը և հաշվետվությունները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հանձնաժողովի կողմից սահմանված իրավական ակտերի պահանջներին:
5.18 Լիցենզավորված անձը պարտավոր է վարել լիցենզավորված գործունեության առանձացված հաշվապահական հաշվառում:
5.19 Լիցենզավորված անձը պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած լիցենզավորված գործունեության մասին հաշվետվությունների և այլ տեղեկատվության հավաստիության համար:
5.20 Լիցենզավորված անձի կողմից իրականացվող տնտեսական այլ գործունեությունը չպետք է վտանգի Լիցենզիայի պայմանների պատշաճ կատարումը:
5.21 Լիցենզավորված անձի և Հաճախորդների կամ բաժանորդների փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հանձնաժողովի ընդունած և այլ իրավական ակտերով, ծառայությունների մատուցման պայմանագրերով:
5.22 Լիցենզավորված անձը պարտավոր է պահպանել Հանձնաժողովի սահմանած Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների որակի (սպասարկման որակի) չափանիշները:
5.23 Լիցենզավորված անձը պատասխանատու է և պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի պաշտպանի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը (ներառյալ խոսակցության փաստը, զանգողի և զանգը ստացողի ինքնությունը և նրանց գտնվելու վայրերը) և ցանցով անցնող այլ հաղորդումների պարունակությունը և չպետք է գրանցի կամ պահեստավորի այդ տվյալները, բացառությամբ, երբ դա արվում է գործող օրենքների կամ դատական որոշման համաձայն: Լիցենզավորված անձը պարտավոր է տեղադրել բոլոր սարքավորումները, որոնք անհրաժեշտ են Հանձնաժողովի սահմանված ժամկետում վերոհիշյալն ապահովելու համար: Լիցենզավորված անձի պահեստավորած բոլոր տեղեկությունները պետք է անհատույց տրամադրվեն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին, սակայն միայն գործող օրենքներով սահմանված դեպքերում և կարգով: Սույն դրույթի որևէ մաս չի կարող մեկնաբանվել այնպես, որպեսզի կանխի կամ խոչընդոտի Լիցենզավորված անձի կողմից այն տվյալների պահեստավորումը կամ մշակումը, որոնք կապված են հեռախոսային հիմնական ծառայությունների, հանրային շարժական ծառայությունների և հեռահաղորդակցության այլ ծառայությունների կազմակերպման, հաղորդման կամ հաշիվների կազմման, ներկայացման հետ և անհրաժեշտ են դրա համար:
5.24 Լիցենզավորված անձը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել իր մոտ անցկացված` լիցենզավորված գործունեությանը վերաբերող աուդիտորական կամ իրավասու մարմինների ստուգման եզրակացությունները, հաշվետվությունները և արձանագրությունները (ակտերը)` համապատասխան գործողությունների ավարտից հետո 10-օրյա ժամկետում:
5.25 Լիցենզավորված անձը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում Հանձնաժողով հայտնել այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել կամ կարող են հանգեցնել Լիցենզիայի պայմանների խախտման:
5.26 Լիցենզավորված անձը Հանձնաժողովի ընդունած կանոնակարգերին համապատասխան պարտավոր է մատուցել կարճ կոդով հատուկ հաղորդակցության ծառայությունները, ինչպիսիք են արտակարգ իրավիճակների ծառայությունները (հրշեջ ծառայություն, ոստիկանություն և շտապ բուժօգնություն) և այլ ծառայություններ, որոնք կարող են պահանջվել Հայաստանի Հանրապետության կառավարության, զինված ուժերի և օդանավակայանային իշխանությունների կողմից:
6. Սակագներ
6.1 Հանձնաժողովը սահմանում է Լիցենզավորված անձի կողմից մատուցվող` կարգավորման ենթակա Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագները և կարգավորում դրանք: Սակագնային կարգավորման ենթակա Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ցանկը սահմանում է Հանձնաժողովը` խորհրդակցելով Լիցենզավորված անձի հետ:
6.2 Լիցենզիայի 6.1 կետում նշված ցանկում չընդգրկված ծառայությունների սակագները սահմանում է Լիցենզավորված անձը` առանց Հանձնաժողովի համաձայնության:
6.3 Լիցենզավորված անձի կողմից սահմանված սակագները պետք է լինեն արդարացի և ողջամիտ, չպետք է լինեն հակամրցակցային:
6.4 Լիցենզավորված անձը Լիցենզիայի 6.1 կետում նշված ցանկում չընդգրկված ծառայությունների մատուցման համար նոր սակագներ սահմանելու դեպքում պարտավոր է այդ մասին տեղեկատվություն ներկայացնել Հանձնաժողով` վերջինիս սահմանած ժամկետում:
6.5 Սակագների սահմանումը և վերանայումը իրականացվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հանձնաժողովի կողմից ընդունված իրավական ակտերի համաձայն:
7. Լիցենզավորված գործունեության վերահսկում
7.1 Լիցենզիայի պայմանների կատարման վերահսկումն իրականացնում է Հանձնաժողովը:
7.2 Լիցենզիայի պայմանների կատարման վերահսկումն ապահովելու նպատակով Հանձնաժողովը կամ նրա լիազոր ներկայացուցիչներն իրավունք ունեն ազատ մուտք գործել Լիցենզավորված անձի տարածք: Վերահսկումն իրականացնելու ընթացքում Լիցենզավորված անձը պարտավոր է լիարժեք համագործակցել և աջակցել Հանձնաժողովին կամ նրա լիազոր ներկայացուցիչներին:
7.3 Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում իր ներկայացուցիչների միջոցով, իր կողմից սահմանված կարգով և ժամկետներում, իրավունք ունի իրականացնելու Լիցենզիայի պայմանների կատարման ուսումնասիրություն և Հանձնաժողով ներկայացված տեղեկատվության և հաշվետվությունների հավաստիության ստուգում:
8. Պատժամիջոցներ
8.1 Լիցենզավորված անձի կողմից «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի պահանջները կամ Լիցենզիայի պայմանները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ խախտելու դեպքում, Հանձնաժողովն իրավասու է իր կողմից սահմանված կարգով կիրառել օրենքով նախատեսված պատժամիջոցներ:
8.2 Լիցենզավորված անձը չի ենթարկվում պատասխանատվության, եթե նրա գործունեության մեջ արձանագրված խախտումները Ֆորս մաժորի հետևանք են:
9. Լիցենզիայի վերաձեվակերպում, Լիցենզիայի պայմանների փոփոխություն, Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգում
9.1 Լիցենզավորված անձը պարտավոր է իր վերակազմակերպման կամ անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում այդ փոփոխությունների իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:
9.2 Լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կարող են կատարվել Հանձնաժողովի կամ Լիցենզավորված անձի նախաձեռնությամբ՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
9.3 Հանձնաժողովի նախաձեռնությամբ Լիցենզիայի պայմաններում փոփոխությունները կատարվում են Լիցենզավորված անձի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախատեսվող փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի փոփոխություններով կամ լրացումներով:
9.4 Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման անհրաժեշտության դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է այդ մասին հայտ ներկայացնել Հանձնաժողով` վերջինիս կողմից սահմանված կարգով:
9.5 Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելիս Լիցենզիայի պայմանների փոփոխման կամ լրացուցիչ պայմանների սահմանման հարցերը կարգավորվում են «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների համաձայն:
9.6 Լիցենզիայի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում կրկնօրինակի տրամադրման անհրաժեշտության դեպքում Լիցենզավորված անձը պարտավոր է այդ մասին դիմում ներկայացնել Հանձնաժողով՝ վերջինիս կողմից սահմանված կարգով:
10. Լիցենզիայի դադարեցման դեպքում Հաճախորդների կամ բաժանորդների շահերի պաշտպանության երաշխիքներ
10.1. Լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կամ դատարանի կողմից անվճարունակ ճանաչվելու դեպքում ծառայությունների մատուցման ընդհատումը կանխելու համար Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել` պարտավորեցնելով Լիցենզավորված անձին շարունակելու իրականացնել Լիցենզիայով սահմանված պարտավորությունները` Հանձնաժողովի սահմանած կարգով և պայմաններով:
11. Ծանուցում
11.1 Լիցենզիայի վերաբերյալ պաշտոնական բոլոր ծանուցումները, հայտերը, պահանջները կամ այլ հաղորդագրությունները Լիցենզավորված անձի կողմից պետք է ներկայացվեն գրավոր և ուղարկվեն սուրհանդակի միջոցով, պատվիրված նամակով կամ առձեռն հանձնվեն Հանձնաժողով: Նման ցանկացած ծանուցում կամ հաղորդագրություն ուժի մեջ կհամարվի ստացման պահից, կամ, եթե այն չի ստացվել հասցեատիրոջ մեղքով` նրան ներկայացնելու ուղղությամբ բավարար գործողությունները ձեռնարկելու պահից:
(հավելվածը փոփ., խմբ. 11.05.12 N 160-Ն, խմբ. 19.06.15 N 178-Ն, 02.12.15 N 397-Ն)
Հավելված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի N 341-Ն որոշմամբ հաստատված Լիցենզիայի |
Բնակավայրերի ցուցակ
Արագածոտնի մարզ
1 Ագարակ
2 Աղձք
3 Ավան
4 Խնուսիկ
5 Արագածոտն
6 Արտաշավան
7 Արուճ
8 Բազմաղբյուր
9 Դպրեվանք
10 Լեռնարոտ
11 Կոշ
12 Ղազարավան
13 Նոր Ամանոս
14 Նոր Եդեսիա
15 Շամիրամ
16 Ոսկեհատ
17 Ոսկեվազ
18 Սաղմոսավան
19 Վերին Սասունիկ
20 Տեղեր
21 Ուջան
22 Փարպի
23 Օրգով
24 Արա
25 Եղիպատրուշ
26 Ագարակավան
27 Ակունք
28 Աշնակ
29 Արտենի
30 Դաշտադեմ
31 Դավթաշեն
32 Դդմասար
33 Դիան
34 Զովասար
35 Թլիկ
36 Կարմրաշեն
37 Կաքավաձոր
38 Ներքին Բազմաբերդ
39 Ներքին Սասունաշեն
40 Ոսկեթաս
41 Պարտիզակ
42 Վերին Բազմաբերդ
43 Օթևան
Արարատի մարզ
1 Բարձրաշեն
2 Գինեվետ
3 Զանգակատուն
4 Տիգրանաշեն
5 Վարդաշատ
6 Այնթափ
7 Արգավանդ
8 Գետափնյա
Արմավիրի մարզ
1 Ակնալիճ
2 Այգեկ
3 Այգեշատ
4 Առատաշեն
5 Արագած
6 Արշալույս
7 Գեղակերտ
8 Դաշտ
9 Խորոնք
10 Ծաղկալանջ
11 Ծիածան
12 Հայթաղ
13 Հովտամեջ
14 Մերձավան
15 Մրգաստան
16 Շահումյան
17 Շահումյանի թռչնաֆաբրիկա
18 Ջրառատ
19 Տարոնիկ
20 Թաիրով
21 Արգինա
22 Բագարան
23 Երվանդաշատ
24 Վանանդ
Գեղարքունիքի մարզ
1 Գեղարքունիք
2 Այգուտ
3 Անտառամեջ
4 Արտանիշ
5 Գետիկ
6 Դպրաբակ
7 Դրախտիկ
8 Կալավան
9 Բարեպատ
10 Ձորավանք
11 Մարտունի
12 Շորժա
13 Արծվանիստ
14 Գեղհովիտ
15 Լեռնահովիտ
16 Երանոս
17 Զոլաքար
18 Լիճք
19 Ծակքար
20 Ծովասար
21 Ծովինար
22 Ձորագյուղ
23 Մադինա
24 Ներքին Գետաշեն
25 Վաղաշեն
26 Վարդաձոր
27 Վերին Գետաշեն
28 Գեղամավան
29 Դդմաշեն
30 Զովաբեր
31 Ծաղկունք
32 Ծովակ
33 Նորաշեն
34 Չկալովկա
35 Սեմյոնովկա
36 Վարսեր
37 Ախպրաձոր
38 Ծափաթաղ
Լոռու մարզ
1 Անտառաշեն
2 Անտառամուտ
3 Արջուտ
4 Արջուտ կայարանին կից
5 Դեբետ
6 Եղեգնուտ
7 Լեռնապատ
8 Հալավար
9 Հայդարլի
10 Քիլիսա
11 Ձորագետ
12 Ձորագյուղ
13 Մարգահովիտ
14 Վահագնաձոր
15 Վահագնի
16 Փամբակ
17 Փամբակ կայարանին կից
18 Քարաբերդ
19 Ակներ
20 Առողջարանին կից
21 Թումանյան
22 Քոբեր կայարանի
23 Ախթալա
24 Բենդիկ
25 Աթան
26 Ահնիձոր
27 Այգեհատ
28 Արդվի
29 Արևածագ
30 Աքորի
31 Դսեղ
32 Թեղուտ
33 Լորուտ
34 Ծաթեր
35 Ծաղկաշատ
36 Կաճաճկուտ
37 Կարմիր Աղեկ
38 Հագվի
39 Հաղպատ
40 Ճոճկան
41 Մարց
42 Մեծ Այրում
43 Փոքր Այրում
44 Մղարթ
45 Շամուտ
46 Շնող
47 Չկալով
48 Ջիլիզա
49 Քարինջ
50 Քարկոփ
51 Օձուն
52 Ամոջ
53 Գեղասար
54 Գոգարան
55 Լեռնավան
56 Լուսաղբյուր
57 Խնկոյան
58 Ծաղկաբեր
59 Կաթնաջուր
60 Հարթագյուղ
61 Ղուրսալ
62 Նոր Խաչակապ
63 Շենավան
64 Շիրակամուտ
65 Ջրաշեն
66 Սարալանջ
67 Սարահարթ
68 Սարամեջ
69 Քարաձոր
70 Արմանիս
71 Ագարակ
72 Բովաձոր
73 Գարգառ
74 Լեջան
75 Կաթնաղբյուր
76 Կողես
77 Կուրթան
78 Հոբարձ
79 Հովնանաձոր
80 Յաղդան
81 Պուշկինո
82 Սվերդլով
83 Վարդաբլուր
84 Ուռուտ
85 Ուրասար
86 Ապավեն
87 Արծնի
88 Բլագոդարնոյե
89 Դաշտադեմ
90 Լեռնահովիտ
91 Կաթնառատ
92 Ձյունաշող
93 Ձորամուտ
94 Գոգավան
95 Մեդովկա
96 Կրուգլայա շիշկա
97 Մեղվահովիտ
98 Նորամուտ
99 Միխայելովկա
100 Նովոսելցովո
101 Նորաշեն
102 Պաղաղբյուր
103 Պետրովկա
104 Պրիվոլնոյե
105 Սարատովկա
106 Գետավան
107 Սարչապետ
Կոտայքի մարզ
1 Ծաղկաձոր
2 Ալափարս
3 Աղավնաձոր
4 Արզական
5 Արտավազ
6 Փյունիկ
7 Բջնի
8 Լեռնանիստ
9 Կարենիս
10 Հանքավան
11 Մարմարիկ
12 Մեղրաձոր
13 Գոռգոչ
14 Ջրառատ
15 Սոլակ
16 Քաղսի
17 Ֆանտան
18 Բյուրեղավան
19 Գառնի
20 Գեղարդ
21 Գողթ
22 Զառ
23 Զովաշեն
24 Հատիս
25 Հացավան
26 Ձորաղբյուր
27 Նուռնուս
28 Սևաբերդ
29 Արա
30 Արգել
31 Բուժական
32 Գետամեջ
33 Թեղենիք
34 Մրգաշեն
35 Նոր Գեղի
36 Պռոշյան
37 Սարալանջ
38 Քասախ
39 Քարաշամբ
Շիրակի մարզ
1 Ազատան
2 Հացիկավան
3 Եղնաջուր
4 Զարիշատ
5 Աղին
6 Բարձրաշեն
7 Լուսաղբյուր
8 Հայկաձոր
9 Սարակապ
10 Արփենի
11 Կաքավասար
12 Ձորաշեն
13 Սարապատ
14 Փոքր Սարիար
15 Սարատակ
Սյունիքի մարզ
1 Աղվանի
2 Աճանան
3 Անտառաշատ
4 Առաջաձոր
5 Արծվանիկ
6 Գեղանուշ
7 Գոմարան
8 Գեղի
9 Քարուտ
10 Դավիթ Բեկ
11 Եղեգ
12 Եղվարդ
13 Կավճուտ
14 Մուսալլամ
15 Խդրանց
16 Ծավ
17 Շիշկերտ
18 Կաղնուտ
19 Ձորաստան
20 Ճակատեն
21 Նորաշենիկ
22 Աջաբաջ
23 Գետիշեն
24 Ներքին Խոտանան
25 Ներքին Հանդ
26 Շիկահող
27 Շրվենանց
28 Չափնի
29 Սյունիք
30 Բարգուշատ
31 Դիցմայրի
32 Խորձոր
33 Սզնակ
34 Սրաշեն
35 Սևաքար
36 Վանեք
37 Վարդավանք
38 Վերին Խոտանան
39 Տանձավեր
40 Տավրուս
41 Ուժանիս
42 Քաջարան
43 Օխտար
44 Արավուս
45 Բարձրավան
46 Խնձորեսկ
47 Խոզնավար
48 Կոռնիձոր
49 Հարժիս
50 Ներքին Խնձորեսկ
51 Շուռնուխ
52 Տանձատափ
53 Քաշունի
54 Գուդեմնիս
55 Լեհվազ
56 Լիճք Սյունիք
57 Կարճևան
58 Կուրիս
59 Նռնաձոր
60 Վահրավար
61 Վարդանիձոր
62 Այգեձոր
63 Թխկուտ
64 Տաշտուն
65 Դաստակերտ
66 Ախլաթյան
67 Աղիտու
68 Անգեղակոթ
69 Աշոտավան
70 Բալաք
71 Բնունիս
72 Բռնակոթ
73 Գետաթաղ
74 Դարբաս
75 Շամբ
76 Թանահատ
77 Թասիկ
78 Իշխանասար
79 Լծեն
80 Լոր
81 Ծղուկ
82 Հացավան
83 Մուցք
84 Ցղունի
85 Նորավան
86 Շաքի
87 Շենաթաղ
88 Որոտան
89 Սալվարդ
90 Սառնակունք
91 Սպանդարյան
92 Վաղատին
93 Տոլորս
94 Տորունիք
95 Ույծ
Վայոց ձորի մարզ
1 Աղավնաձոր
2 Աղնջաձոր
3 Արտաբույնք
4 Արփի
5 Գնիշիկ
6 Մոզրով
7 Ելփին
8 Եղեգիս
9 Թառաթումբ
10 Հորբատեղ
11 Հորս
12 Շատին
13 Չիվա
14 Ռինդ
15 Սալլի
16 Սևաժայռ
17 Քարագլուխ
18 Կեչուտ
19 Ազատեկ
20 Արին
21 Արտավան
22 Բարձրունի
23 Գոմք
24 Կապույտ
25 Զառիթափ
26 Զեդեա
27 Խնձորուտ
28 Կարմրաշեն
29 Հերհեր
30 Մարտիրոս
31 Նոր Ազնաբերդ
32 Ուղեձոր
33 Սերս
34 Փոռ
Տավուշի մարզ
1 Գոշ
2 Ազատամուտ
3 Աղավնավանք
4 Աճարկուտ
5 Այգեհովիտ
6 Կայան
7 Գանձաքար
8 Դիտավան
9 Ենոքավան
10 Լուսահովիտ
11 Լուսաձոր
12 Խաչարձան
13 Գեղատափ
14 Ծաղկավան (Իջևանի շրջան)
15 Կիրանց
16 Հովք
17 Սարիգյուղ
18 Այրում
19 Արճիս
20 Բագրատաշեն
21 Բաղանիս
22 Բարեկամավան
23 Դեբետավան
24 Դեղձավան
25 Զորական
26 Լճկաձոր
27 Կոթի
28 Հաղթանակ
29 Պտղավան
30 Այգեձոր (Տավուշի շրջան)
31 Այգեպար
32 Իծաքար
33 Ծաղկավան (Տավուշի շրջան)
34 Չինչին
35 Չորաթան
36 Վարագավան
37 Վերին Կարմիր աղբյուր
(հավելվածը լրաց. 02.12.15 N 397-Ն)