ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 մարտի 2016 թ.
թիվ 39-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(ՔԱՂՎԱԾՔ)
«ԳՈԳԼԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 705) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 397-րդ հոդվածը, Կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 3.2 ենթակետը, քննարկելով Փոխանակման կետի բացատրությունները, հաշվի առնելով Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2016 թվականի մարտի 2-ի թիվ 9 արձանագրություն)` Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 15-ի թիվ 491-Ա որոշմամբ «Գոգլի» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 705 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Փոխանակման կետ մուտքագրվելու կամ Փոխանակման կետի` սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրը:
3. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2016 թ. մարտի 17 |