ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2015 թվականի N 1521-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1380-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» N 1380-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Հայտը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:».
2) հավելվածի 4-րդ կետում «տասնհինգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «տասն աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին և 5.1-ին կետերով.
«4.1. Լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և, փաստաթղթերը թերի լինելու դեպքում, այս ժամկետում պատշաճ կերպով տեղեկացնում է հայտ ներկայացրած անձին` երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազոր մարմնի մատնանշած թերությունները: Լիազոր մարմնի կողմից հայտի քննարկման ընթացքը կասեցվում է մինչև հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում առկա թերությունների վերացումը:»,
«5.1. Լիազոր մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո պատշաճ կերպով ծանուցում է դիմում ներկայացրած անձին` նշելով մերժման հիմքերը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. դեկտեմբերի 24 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան