Գլխավոր տեղեկություն
Номер
N 1537-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.01.18/3(1183) Հոդ.27
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.01.2016
Дата вступления в силу
19.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1537-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան» պետական հիմնարկ (այսուհետ` համալսարան):

2. Համալսարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կ. Ուլնեցու փող., 56/6 հասցեն:

3. Սահմանել, որ համալսարանի գործունեության նպատակը, խնդիրները և գործառույթներն են`

1) Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության համար պաշտպանական-անվտանգային ոլորտում գիտատեսական և գիտակիրառական ռազմավարական հետազոտությունների իրականացումը.

2) պաշտպանական-անվտանգային ոլորտում բարձրագույն մասնագիտական (մագիստրատուրա), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա) և լրացուցիչ կրթության իրականացումը.

3) ռազմավարական պաշտպանական-անվտանգային ոլորտում որակավորված բարձրագույն ղեկավար կազմի ձևավորումը.

4) գիտահետազոտական և գիտակրթական նորարարական մեթոդների, այդ թվում` ռազմավարական խաղերի մեթոդաբանության ներմուծումն ու կիրառումը.

5) ազգային պաշտպանական-անվտանգային կրթության և հետազոտությունների ոլորտում միջազգային փորձագիտական ներուժի օգտագործումը:

4. Սահմանել, որ համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը խորհուրդն է, որը բաղկացած է նախագահից և 19 անդամից: Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն է, իսկ տեղակալները՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը և համալսարանի պետը: Խորհրդի անդամներն են` Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալը, իսկ մյուս 7 անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` համալսարանի պետի ներկայացմամբ:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) հաստատել համալսարանի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.

2) ապահովել համալսարանի պետական հաշվառումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հունվարի 13
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան