Գլխավոր տեղեկություն
Номер
N 96-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.02.2013-03.10.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.02.20/10(950) Հոդ.110
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.02.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.02.2013
Дата вступления в силу
21.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 2013 թվականի N 96-Ն

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման 13-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1933-Ն որոշման 9-րդ կետի «գ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) որ «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «03. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված Հայաստանի Հանրապետության դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի՝ համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.

2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2013 թվականի համար՝ 465 դրամ.

3) փորձաքննությունների ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների՝ համաձայն հավելվածի.

4) որ 2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների` դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանի հավելվածով նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 7-ի N 96-Ն որոշման

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

Փորձաքննության տեսակը

Միավորի նախահաշվային

արժեքը

(դրամ)

Քանակը
(հատ)

Ընդամենը նախահաշվային արժեքը

(հազ. դրամ)

1

2

3

4

Ձեռագրաբանական

20925

248

5189.4

Փաստաթղթաբանական

27900

178

4966.2

այդ թվում՝

     

- փաստաթղթի պատրաստման եղանակի 

և վավերապայմանների

27900

138

3850.2

- փաստաթղթի նյութի

27900

40

1116.0

Հետքաբանական

20925

472

9876.6

այդ թվում՝

     

- մարդու կողմից թողնված հետքերի

20925

40

837.0

- առարկաների, գործիքների հետքերի

20925

205

4289.6

- տրանսպորտային միջոցների հետքերի

20925

200

4185.0

- սառը զենքի

20925

27

565.0

Ձգաբանական

27900

386

10769.4

այդ թվում՝

     

- հրազենի և զինամթերքի

27900

206

5747.4

- կրակոցի հետքերի և արգասիքների

27900

180

5022.0

Պայթյունատեխնիկական

41850

22

920.7

այդ թվում՝

     

- պայթուցիկ սարքավորումների

և զինամթերքի

41850

12

502.2

-պայթյունի հետքերի և արգասիքների

41850

10

418.5

Նյութագիտական

27900

460

12834.0

այդ թվում՝

     

- լաքաներկերի և ծածկույթների

27900

146

4073.4

- նավթամթերքների և քսայուղերի

27900

51

1422.9

- սպիրտ պարունակող հեղուկների

27900

58

1618.2

- ապակու, ապակենման նյութերի,

սիլիկատային նյութերի

27900

4

111.6

- միներալների, բնական ու թանկարժեք

քարերի

27900

56

1562.4

- պլաստմասսաների, ռետինի և այլ

պոլիմերային նյութերի

27900

12

334.8

- մետաղների և համաձուլվածքների

27900

73

2036.7

- այլ նյութերի

27900

60

1674.0

Կենսաբանական

27900

422

11773.8

այդ թվում՝

     

- բուսական ծագման օբյեկտների

27900

140

3906.0

- կենդանական ծագման օբյեկտների

27900

8

223.2

- թմրամիջոցների և հոգեմետ 

դեղամիջոցների

27900

202

5635.8

- մանրաթելերի ու գործվածքների

27900

54

1506.6

- հողագիտական

27900

18

502.2

Սննդային

27900

2

55.8

Տեսաձայնագրառման

55800

142

7923.6

այդ թվում՝

     

- ձայնի և հնչած խոսքի

55800

52

2901.6

- ձայնագրվածքի ձայնային միջավայրի, 

պայմանների, միջոցների, նյութի և 

հետքերի

55800

51

2845.8

- տեսագրվածքի պատկերի, պայմանների,

միջոցների, նյութի և հետքերի

55800

39

2176.2

Հրդեհատեխնիկական

41850

170

7112.9

այդ թվում՝

     

- հրդեհատեխնիկական

41850

142

5942.7

- էլեկտրատեխնիկական

41850

28

1170.2

Շինարարատեխնիկական

27900

140

3906.0

այդ թվում՝

     

- շինարարատեխնիկական

27900

126

3515.4

- անշարժ գույքի գնահատման

27900

14

390.6

Ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների

13950

908

12666.6

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի

41850

222

9290.7

Տրանսպորտային հետքաբանական

41850

182

7616.7

Տնտեսագիտական

83700

90

7533.0

այդ թվում՝

     

- հաշվապահական

83700

83

6947.1

- ֆինանսատնտեսագիտական

83700

7

585.9

Ապրանքագիտական

13950

547

7630.7

այդ թվում՝

     

- ապրանքի գնահատման

13950

267

3724.7

- գույքային վնասի չափի որոշման

13950

280

3906.0

Ընդամենը

4591

120066.1

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.09.2013, N 1012-Ն 03.10.2013, N 96-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան