ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2015 թվականի N 1264-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 756-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի N 387-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2015-2017 թվականների ծրագրին հավանություն տալու և ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանելու մասին» N 756-Ա որոշման 1-ին կետով հավանության արժանացած «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2015-2017 թվականների ծրագրի 1-ին բաժնի ծրագիրը ներկայացնող ռեզիդենտ հարկ վճարողների ցանկում`
1) 9-րդ տողի «Տնօրեն» սյունակում «Գոռ Բարոյան» բառերը փոխարինել «Իլյա Չերենտաև» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ, 11-րդ և 12-րդ տողերով.
« |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 4 Երևան |