Սույն իրավական ակտի գործողությունը դադարեցվել է 21.03.18 ՀՕ-180-Ն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2016 թվականի N 432-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ և 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 774-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրները տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 788-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ինժեներական հետազննման գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրները տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 775-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը՝
1) որոշման վերնագիրը, որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը, որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի վերնագիրը, կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 9.2-րդ, 15-րդ և 18-րդ կետերը, N 1 հավելվածի NN 2, 5, 6 ձևերը և որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված լիցենզիայի ձևը «թույլտվություն չպահանջող աշխատանքների» բառերից հետո լրացնել «և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի» բառերով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը (ներդիրները) տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 777-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը՝
1) որոշման վերնագիրը, որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերը, որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի վերնագիրը, կարգի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ, 14-րդ և 17-րդ կետերը, N 1 հավելվածի NN 1, 2, 5, 6 ձևերը և որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված լիցենզիայի ձևը «թույլտվություն չպահանջող աշխատանքների» բառերից հետո լրացնել «և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերի» բառերով.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Շինարարության իրականացման գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը (ներդիրները) տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 25-ին՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերի 1-ին ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. մայիսի 2 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան