ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 2013 թվականի N 171-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում սույն որոշման N 1 հավելվածով նախատեսվող հակահեղեղային միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 679,155.891 հազ. դրամ, որից` 340,000.0 հազ. դրամ՝ առաջին եռամսյակում՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը սույն որոշման 2-րդ կետով նախատեսված 679,155.891 հազ. դրամ նախահաշվային արժեքով աշխատանքները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 5 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 171-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Գնման առարկայի |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |||||
անվանումը |
գնման ձևը |
չափի միավորը |
քանակը | |||
1 |
2 |
3 |
4 |
5 | ||
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
679,155.891 | |||||
Բաժին N 11 |
Խումբ N 01 |
Դաս N 01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
679,155.891 | ||
1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
679,155.891 | |||||
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
679,155.891 | |||||
Ջրային տնտեսության կառույցների շինարարություն, այդ թվում՝ |
668,355.891 | |||||
Ազատ գետի կամրջի վերակառուցում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատավանի գյուղական համայնքի տարածքում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
48,849.604 | ||
Արաքս գետի ափի ամրացում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փշատավանի գյուղական համայնքի տարածքում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
45,007.773 | ||
Մեծամոր գետի ափի ամրացում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնաշենի գյուղական համայնքի տարածքում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
30,463.805 | ||
Խանջյանի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խանջյանի գյուղական համայնքի տարածքում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
59,359.394 | ||
Մեծամորի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղական համայնքի տարածքում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
58,227.465 | ||
Գեղարքունիք գետի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի և Լանջաղբյուրի գյուղական համայնքների տարածքում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
164,403.232 | ||
Արգիճի գետի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի գյուղական համայնքի տարածքում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
27,491.48 | ||
Ձորագետ գետի հունի մաքրում, ափապաշտպան թմբի կառուցում և ափի ամրացում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորագյուղի գյուղական համայնքի տարածքում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
28,241.349 | ||
Արաքս գետի ափի ամրացում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ալվանքի գյուղական համայնքի տարածքում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
26,052.308 | ||
Կավարտ գետի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի տարածքում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
39,806.25 | ||
Բռնակոթի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Բռնակոթի գյուղական համայնքի տարածքում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
40,577.64 | ||
Վերիշենի հեղեղատարի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշենի գյուղական համայնքի տարածքում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
14,143.448 | ||
Արփա գետի հունի մաքրում և ափերի ամրացում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի տարածքում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
61,683.193 | ||
Աղստև գետի ափի ամրացում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աչաջրի գյուղական համայնքի տարածքում |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
24,048.95 | ||
Շենքերի և շինությունների տեխնիկական հետազննում, այդ թվում՝ |
|
10,800.0 | ||||
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատավանի, Արմավիրի մարզի Փշատավանի, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի և Լանջաղբյուրի, Սյունիքի մարզի Ալվանքի, Բռնակոթի, Վերիշենի գյուղական համայնքների և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի տարածքներում իրականացվող աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
6,400.0 | ||
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ակնաշենի, Խանջյանի և Մայիսյանի գյուղական համայնքների տարածքներում իրականացվող աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
2,300.0 | ||
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի, Լոռու մարզի Ձորագյուղի, Տավուշի մարզի Աչաջրի գյուղական համայնքների և Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի տարածքներում իրականացվող աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
2,100.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 171-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||||||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | ||||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումներ1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ | |||||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում Նկարագրությունը Արաքս, Ազատ, Մեծամոր, Գեղարքունիք, Արգիճի, Ձորագետ, Կավարտ, Արփա, Աղստև գետերում, Մեծամորի, Խանջյանի, Բռնակոթի, Վերիշենի հեղեղատարներում նախատեսվող հակահեղեղային միջոցառումներ | ||||||||||||
1179 |
ԱՁ02 | ||||||||||||
Քանակական |
Մշակված չէ |
||||||||||||
Որակական |
Մշակված չէ |
||||||||||||
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) |
x |
x |
x |
x |
340,000.0 |
679,155.891 |
679,155.891 |
679,155.891 | |||||
Ակտիվի ընդհանուր |
x |
x |
x |
x |
|||||||||
Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ) |
x |
x |
x |
x |
|||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1179 Հողերի բարելավման միջոցառումներ | |||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում կորուստների նվազեցում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |