ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2016 թվականի N 87-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 137-րդ կետի առաջին պարբերությունը «դատապարտյալին» բառից հետո լրացնել «փաստաբանի կամ պաշտպանի,», իսկ «որոշմամբ» բառից հետո՝ «՝ օրենքով և սույն կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան» բառերով.
2) 144-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին թույլատրվում է կալանավորված անձի տեսակցությունն իր պաշտպանությունն ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան: Սույն կարգը տարածվում է նաև ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր իրենց մասնակցությամբ իրականացվող քրեական վարույթում ունեն մեղադրյալի կարգավիճակ:».
3) 148-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «Պաշտպանի» բառը փոխարինել «Փաստաբանի կամ պաշտպանի» բառերով, ինչպես նաև նույն կետի երկրորդ պարբերությունը «սույն» բառից առաջ լրացնել «օրենքի և» բառերով.
4) 150-րդ կետը «ժամերին» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի» բառերով.
5) 231-րդ կետը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. փետրվարի 5 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան