ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2015 թվականի N 947-Ա
ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ` ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Էներգետիկայի բնագավառում հայ-իրանական համատեղ ծրագրերի ընթացքը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանի` 2015 թվականի հոկտեմբերի 3-5-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 13 Երևան |