ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2015 թվականի N 1285-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 785-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 19-ի Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին» N 785-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. դեկտեմբերի 30-ի N 1285-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. օգոստոսի 19-ի N 785-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԵՎ ՄԱԼԱՐԻԱՅԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղեկալ
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության մեկ ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Միավորված ազգերի կազմակերպության երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ)
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի հիմնական ստացող հանդիսացող կազմակերպություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Առողջապահության բնագավառում գիտական և կրթական գործունեությամբ զբաղվող կազմակերպության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Մարդու իմունային անբավարարության վիրուսով ապրող մեկ անձ (համաձայնությամբ)
Տուբերկուլոզ հիվանդությամբ ապրող կամ տուբերկուլոզ հիվանդությամբ ապրող անձի մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Մասնավոր հատվածի մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայ Առաքելական եկեղեցու մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
«Առաքելություն Արևելք» կազմակերպության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի մեկ ներկայացուցիչ
Միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններից վեց ներկայացուցիչներ (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |