ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2012 թվականի N 910-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 560-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հունիսի 22-ի «Մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 560-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող և ինտերնետային կայքում տեղադրված ամբողջական տեղեկությունների տրամադրման համար դատական իշխանության մարմիններին, նոտարներին, բանկերին և այլ կազմակերպություններին պետական տուրքի վճարումից ազատելու կարգը հաստատելու մասին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատելու կարգը սահմանելու մասին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 19 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|