ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
6 մայիսի 2011 թ. |
N 224-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 49-րդ կետը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան համայնքի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց գանձվող վճարը սահմանել՝
1) 5-ից 10 օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 15000 ՀՀ դրամ,
2) մինչև 5 օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 25000 ՀՀ դրամ։
(1-ին կետը խմբ. 24.06.11 N 239-Ն)
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացնել որոշման ընդունմամբ պայմանավորված Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու առաջարկ։
Երևանի քաղաքապետ |
Կ. Կարապետյան |