ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2011 թվականի N 54-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1051-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 924-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1051-Ա որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Գ. Ալավերդյան -ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերը փոխարինել «Ս.Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|