ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2008 թվականի N 254-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 դեկտեմբերի 2007 թվականի, ՀՕ-288-Ն) 12-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոստիկանության ծառայողների պաշտոնների խմբերի համապատասխանությունը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերին` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. մարտի 31 Երևան
Ս. Սարգսյան
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականիմարտի 20-ի N 254-Ն որոշման |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻՆ
Ոստիկանության ծառայողների |
Քաղաքացիական հատուկ ծառայության |
Ոստիկանության բարձրագույն պաշտոններ |
|
Ոստիկանության գլխավոր պաշտոններ |
Քաղաքացիական հատուկ ծառայության |
Ոստիկանության ավագ պաշտոններ |
Քաղաքացիական հատուկ ծառայության |
Ոստիկանության միջին պաշտոններ |
Քաղաքացիական հատուկ ծառայության |
Ոստիկանության կրտսեր պաշտոններ |
Քաղաքացիական հատուկ ծառայության |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |