ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2010 թվականի N 1425-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը` պետական գույքի կառավարման ոլորտում քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. նոյեմբերի 11
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1425-Ն որոշման |
2 0 1 1 - 2 0 1 3 Թ Վ Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական գույքի կառավարման ծրագիրը (այսուհետ` ծրագիր) մշակվում է ծրագրի գործողության ժամանակահատվածում պետական գույքի առանձին խմբերի համար իրականացվելիք միջոցառումների և գործարքների, առաջնայնությունների ու սահմանափակումների նկարագրությունը սահմանելու նպատակով` ապահովելով Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտում իրականացվող քաղաքականության միասնականությունն ու շարունակականությունը:
2. Ծրագիրը գործում է 2011 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր տարի, մինչև տվյալ տարվա մարտի 1-ը, ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` ընթացիկ և հաջորդ տարվա համար նախատեսված միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու համար:
3. Ծրագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության նախարարների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և մարզպետների ներկայացմամբ:
II. ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Սույն ծրագրի գործողությունը տարածվում է`
1) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված գույքի,
2) պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի,
3) իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի),
4) այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի,
5) սեփականության իրավունքով պետությանը պատկանող ոչ նյութական ակտիվների, այդ թվում` մտավոր սեփականության օբյեկտների և դրանց նկատմամբ իրավունքների,
6) պետությանը պատկանող գույքային իրավունքների (բացառությամբ պետությանը պատկանող պահանջի իրավունքի),
7) պետական անշարժ գույքի վրա,
8) ինչպես նաև՝ այն գույքի վրա, որի նկատմամբ դատական ակտով ճանաչվել է պետության սեփականության իրավունքը:
5. Սույն ծրագրի գործողությունը չի տարածվում`
1) պետական սեփականություն հանդիսացող հողի (բացառությամբ շենքով (շինությամբ) զբաղեցված և դրա օգտագործման համար անհրաժեշտ հողի), ընդերքի, անտառների, մեկուսի ջրային օբյեկտների և պետությանը պատկանող այլ բնական պաշարների,
2) պետության նկատմամբ պարտքի դիմաց որպես սեփականություն ընդունված գույքի,
3) «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով պետությանը սեփականության իրավունքով հանձնված գույքի վրա,
4) ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հաշվեկշռում գտնվող գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար:
6. Առևտրային կազմակերպություններում մինչև 50 տոկոս բաժնետոմսերը (բաժնեմասերը) պետական սեփականություն հանդիսանալու դեպքում այդպիսի կազմակերպություններում իրականացվող միջոցառումների վերաբերյալ որոշումներն ընդունվում են՝ համապատասխան կազմակերպական-իրավական տեսակի առևտրային կազմակերպության գործունեությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:
7. Ծրագրի նպատակներն են`
1) պետական գույքի կառավարման միասնական քաղաքականության վարումը.
2) պետական գույքի արդյունավետ կառավարման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացումը.
3) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմասեր) ունեցող իրավաբանական անձանց մրցունակության բարձրացումը, դրանց գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավումը.
4) պետական գույքի կազմի ու կառուցվածքի կանոնակարգումը և օպտիմալացումը.
5) պետական գույքի ապապետականացման (այդ թվում` մասնավորեցման) միասնական քաղաքականության իրականացումը.
6) պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների լուծարման գործընթացի կանոնակարգումը.
7) պետական գույքի հաշվառման համակարգի կատարելագործումը.
8) պետական ակտիվների օգտագործումը՝ տնտեսության իրական հատվածում ներդրումներ ներգրավելու համար:
8. Ծրագրով սահմանված նպատակների իրագործման համար պետք է լուծվեն հետևյալ խնդիրները`
1) պետական գույքի ամբողջական հաշվառման իրագործում, դասակարգում, հաշվառման գրանցամատյանների վարում, սահմանված կարգով սեփականության իրավունքների պետական գրանցման ապահովում.
2) պետության գույքային իրավունքների և շահերի համակարգված ամբողջական իրացում.
3) պետական գույքի պահպանման և օգտագործման գործընթացի կանոնակարգում և վերահսկում (վարձակալություն, լիզինգ, հավատարմագրային կառավարում, կոնցեսիա և այլն).
4) պետական գույքի օտարման և մասնավորեցման գործընթացների կանոնակարգում և վերահսկում.
5) բաժնետիրական ընկերություններում պետության լիազոր ներկայացուցչական համակարգի կազմակերպում և վերահսկում.
6) պետական ու պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների լուծարման և դրանց գույքի տնօրինման, ինչպես նաև սնանկացման ու ֆինանսական առողջացման ծրագրերի հիմնավորում և իրականացում.
7) պետական գույքի տարանջատում՝ ըստ հետևյալ կառուցվածքային խմբերի`
ա. առաջնային նշանակության գույք, որի միջոցով իրագործվում են պետության ռազմավարական, սահմանադրական և օրենսդրական գործառույթները,
բ. առևտրային նշանակության գույք:
III. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Սույն ծրագրի իրականացման հիմքում դրված են պետական գույքի կառավարման հետևյալ սկզբունքները՝
1) պետական գույքի` կառավարման յուրաքանչյուր օբյեկտի (օբյեկտների խմբի) կառավարման նպատակի (նպատակների) սահմանում և ամրագրում.
2) սահմանված նպատակին հասնելու եղանակի ընտրություն, որը կարող է որոշվել նաև կառավարիչների ընտրության և նշանակման ընթացակարգի շրջանակներում և հաստատվել պետական լիազորված մարմնի կողմից.
3) կառավարման համակարգի ձևավորում, որի գործունեությունն ու պետական մարմինների հետ փոխհարաբերությունները կանոնակարգվում են համապատասխան իրավական ակտերով.
4) կառավարման արդյունավետության ապահովում, որը պարտադիր է պետական մարմինների գործունեության և կառավարիչների կողմից պետական սեփականության կառավարման աշխատանքների գնահատման ժամանակ.
5) պետական գույքի կառավարման տարբեր մակարդակներում կառավարիչների (աշխատակազմի ղեկավար, գործադիր տնօրեն, պետության լիազոր ներկայացուցիչ, հավատարմագրային կառավարիչ) աշխատանքների վերահսկողության և գնահատման համակարգի հստակ սահմանում.
6) կառավարման ոլորտում մասնակիցների շահերի ներդաշնակության ապահովում.
7) պետական առևտրային կազմակերպություններում միջազգային լավագույն փորձի վրա հիմնված (մասնավորապես` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների) կորպորատիվ կառավարման սկզբունքների կիրառման մեխանիզմների ներդրում.
8) պետական-մասնավոր համագործակցության պարզեցված սկզբունքների ներդրումը, մասնավորապես, պետական գույքի արժեթղթավորման և ցուցակման միջոցով:
10. Պետական գույքի կառավարման ընդհանուր գերակայություններն են`
1) գույքի օգտագործման արդյունավետության ապահովումը.
2) գույքի արժեքի և որակական հատկանիշների պահպանումը.
3) առաջնային նշանակության գերակայությունը, որը նշանակում է, որ, եթե միևնույն գույքն ունի երկակի նշանակություն, այն դասվում է առաջնային նշանակության գույքի խմբին.
4) առաջնային նշանակության գույքը կարող է համալրվել՝ ի հաշիվ առևտրային նշանակության գույքի` դրանց ուղղակի փոխանցման կամ, եթե դրանք իրենց նշանակությամբ կամ բնութագրերով չեն համապատասխանում առաջադրված խնդիրներին, դրանց մասնավորեցումից (օտարումից) ստացված միջոցներով ձեռք բերված գույքի.
5) առաջնային նշանակության գույքը հիմնականում ենթակա չէ մասնավորեցման.
6) պետական գույքի նշանակությունը ենթակա է պարբերական վերանայման (օրինակ, յուրաքանչյուր տարի կամ յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ).
7) պետական գույքի համալրման նախապատվելի եղանակը պետական գնումներն են, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում գույքի ձեռքբերումը՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ:
11. Պետական գույքի կառավարման հատուկ գերակայություններն են` կախված գույքի նշանակությունից`
1) առաջնային նշանակության պետական գույքի կառավարման համար`
ա. պետության սահմանադրական և օրենսդրական գործառույթների, վարչական և ռազմավարական նպատակների կատարման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ հիմնական պահանջներին նրանց լիակատար համապատասխանությունը,
բ. այս պահանջները բավարարող տարբերակներից առավել մատչելի և ռեսուրսախնայողի ընտրությունը.
2) առևտրային նշանակության պետական գույքի կառավարման համար`
ա. օգտագործման այլընտրանքային տարբերակներից նախապատվությունը տրվում է այն տարբերակներին, որոնք առավել նպաստում են տնտեսական աճի ապահովմանը, մասնավոր հատվածում օտարերկրյա և ներքին ներդրումների ներգրավմանը, շուկայական մրցակցության խթանմանը, արտահանման խթանմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրագործմանը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, պետության այլ գործառույթների կատարմանը:
IV. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
12. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի կատարելագործման, դրանց կողմից պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) հստակեցնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների կազմն ու կառուցվածքը և օպտիմալացնել դրանց քանակը, մասնավորապես`
ա. լուծարել պետական ոչ առևտրային կազմակերպությունները և «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` մասնավորեցման ծրագիր) չընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունները` համաձայն N 1 ցանկի,
բ. համապատասխան համայնքների սեփականությանը փոխանցել պետական ոչ առևտրային կազմակերպությունների գույքը և առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (բաժնեմասերը)` համաձայն N 2 ցանկի,
գ. վերակազմակերպել 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունները և պետական ոչ առևտրային կազմակերպությունները` համաձայն N 3 ցանկի.
2) կատարելագործել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների գործունեության ֆինանսատնտեսական մոնիթորինգի համակարգը և բարձրացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման որակը, մասնավորապես`
ա. սահմանել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների աշխատանքի հիմնական տեխնիկատնտեսական և այլ որակական ցուցանիշները, այդ թվում` դրանց գործարար ծրագրերի (ֆինանսատնտեսական գործունեության ծրագրերի) համաձայնեցման միջոցով,
բ. սահմանել հսկողություն պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար սահմանված ծրագրերի իրականացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ,
գ. իրականացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ժամկետանց կրեդիտորական պարտավորությունների մոնիթորինգ, պարտավորությունների առաջացման գործոնների վերլուծություն,
դ. մշակել և իրականացնել վնասով ու ցածր շահութաբերությամբ աշխատող՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական առողջացման ծրագրեր` դրանց սնանկացումը թույլ չտալու համար,
ե. իրականացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվետվությունների ստուգում,
զ. իրականացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերահսկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,
է. սեփականատիրոջ նախաձեռնությամբ իրականացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության աուդիտ.
3) ներդնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարման առաջավոր մեթոդներն ու ձևերը, մասնավորապես`
ա. կազմակերպել ուսուցում (ներառյալ` օրենսդրության, կառավարման մեթոդների իրազեկում) և որակավորման բարձրացման դասընթացներ՝ պետական գույքի կառավարման գործընթացում ընդգրկված անձանց (գործադիր տնօրեններ, կառավարիչներ, պետության լիազոր ներկայացուցիչներ) համար,
բ. սահմանել պետական գույքի կառավարման գործընթացում ընդգրկված անձանց (գործադիր տնօրեններ, կառավարիչներ, պետության լիազոր ներկայացուցիչներ) աշխատանքի խրախուսման ձևերն ու մեխանիզմները, որոնք պետք է կախված լինեն նրանց գործունեության արդյունքներից.
4) բարձրացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գույքի օգտագործման արդյունավետությունը, մասնավորապես`
ա. սահմանել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից գույքի (անշարժ և շարժական) օգտագործման արդյունավետության գնահատման չափորոշիչները,
բ. իրականացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից գույքի (անշարժ և շարժական) օգտագործման արդյունավետության պարբերաբար ուսումնասիրություններ,
գ. կիրառել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպություններին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մեխանիզմները:
13. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ցուցանիշների բարելավման, ինչպես նաև ներդրումների ներգրավման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) մասնավորեցնել առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերը և այլ գույքը` Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավորեցման օրենսդրությանը և մասնավորեցման ծրագրին համապատասխան.
2) N 4 ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը (բաժնեմասերը) վարձակալության, հավատարմագրային կառավարման իրավունքով կամ կոնցեսիոն պայմանագրով հանձնել մասնավոր իրավաբանական կամ ֆիզիկական անձանց.
3) ապահովել պետության շահերն առևտրային կազմակերպությունների կողմից շահույթի բաշխման վերաբերյալ որոշումների ընդունման ժամանակ, մասնավորապես`
ա. ապահովել N 5 ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպությունների ղեկավար` իրավասու մարմինների կողմից շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ որոշումների ընդունումը,
բ. կատարելագործել առևտրային կազմակերպություններում պետության լիազոր ներկայացուցիչների գործունեության նկատմամբ հսկողությունը:
14. Պետական գույքի առանձին օբյեկտների օգտագործման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) առևտրային շրջանառության մեջ ներգրավել պետությանը պատկանող` չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող, կամ մասնակիորեն օգտագործվող անշարժ գույքի օբյեկտները, մասնավորապես`
ա. պետական լիազորված մարմնին հետ հանձնել պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված` չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող, կամ մասնակիորեն օգտագործվող պետական գույքը` համաձայն N 6 ցանկի,
բ. օպտիմալացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների գույքի կազմը` դրա վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող ղեկավար մարմնի (անձանց) որոշումների հիման վրա.
2) իրականացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից շարժական գույքի օգտագործման վերահսկողության մեխանիզմը:
15. Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասին տեղեկությունների մատչելիությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`
1) կատարելագործել պետական գույքի հաշվառման համակարգը, մասնավորապես`
ա. լրամշակել և հստակեցնել պետական գույքի կազմի մասին առկա տեղեկությունները,
բ. ներդնել պետական գույքի հաշվառման ամբողջական, ավտոմատացված համակարգ, որը հասանելի է պետական գույքի կառավարման գործընթացում ընդգրկված բոլոր պետական մարմինների համար,
գ. մշակել պետական գույքի տարրերի մասին տեղեկությունների տրամադրման կարգ,
դ. իրականացնել պետական անշարժ գույքի և պետական գրանցման ենթակա` պետությանը պատկանող իրավունքների տեխնիկական գույքագրում:
V. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
16. Մասնավորեցման ծրագրում ընդգրկված և մինչև սույն ծրագիրն ուժի մեջ մտնելը չմասնավորեցված (չլուծարված) առևտրային կազմակերպությունների և այլ օբյեկտների մասնավորեցման և (կամ) լուծարման առաջարկելու ժամկետները սահմանվում են սույն ծրագրով` համաձայն N 7 ցանկի:
17. N 7 ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպությունները և այլ օբյեկտները մասնավորեցվում ու լուծարվում են՝ մասնավորեցման ոլորտում գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
VI. ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
18. Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների և պետական այլ գույքի նկատմամբ իրականացնելու այնպիսի գործառույթներ, որոնց արդյունքում անհնար կդառնա պետական գույքի նկատմամբ` սույն ծրագրով սահմանված միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինները պարտավոր են սույն ծրագրում ընդգրկված ընկերություններին թույլ չտալ իրականացնել ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ, ընկերության գործունեության հետ չկապված ծախսեր (գործարքներ), մասնավորապես, բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմնի աշխատողների գործուղման, բարեգործական, ընկերության հիմնական գործունեությանը չառնչվող՝ սոցիալական ուղղվածություն ունեցող և այլ անհատույց գործարքներ:
19. Ծրագրում ընդգրկված պետական գույքի նկատմամբ այլ սահմանափակումներ կարող են սահմանվել սույն ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով:
VII. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
20. 50 տոկոս և ավելի պետական սեփականությամբ բաժնետոմսերով (բաժնեմասերով) առևտրային կազմակերպությունների գործունեությանն առնչվող` սույն ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից այդ կազմակերպությունների հիմնադիր հանդիսացող մարմինները:
21. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:
22. Ծրագրով սահմանված նպատակների իրագործման և միջոցառումների իրականացման աստիճանը որոշելու նպատակով ծրագրի կատարման մասին մշակվում է տարեկան հաշվետվություն, որը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվում մինչև հաջորդող տարվա մայիսի 1-ը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
N 1 Ց Ա Ն Կ
ԼՈՒԾԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ (ԲԱԺՆԵՄԱՍԵՐՈՎ) ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
ՊՈԱԿ-ի կամ առևտրային կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը |
Հասցեն, առանձնացված ստորաբաժանում-ների գտնվելու վայրը |
Նախարարության (հանրապետական գործադիր մարմնի) անվանումը |
Լուծարման մասին առաջարկության հիմնավորումը |
1. |
«ՀՊ-ինֆո» ինֆորմատիկայի կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Կառավարական |
ՀՀ մշակույթի նախարարություն |
Վերջին երկու տարիների ընթացքում գործունեություն չի ծավալել։ |
2. |
«Էկրան» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ կառավարության 03.09.2009 թ. |
3. |
«Նոր Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ կառավարության «Նոր Նորքի ուսանողական ավան» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը։ |
4. |
«Հատուկ կապ» ՓԲԸ |
քաղ. Երևան, Թումանյան 23 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
սեփական տարածքի բացակայությունը |
N 2 Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ
NN |
Համայնքին հանձնվող գույքի (կամ բաժնետոմսերի) անվանումը |
Ընկերության հասցեն կամ գույքի գտնվելու վայրը |
Գույքի արժեքը |
Ում կազմում |
Որ համայնքին է հանձնվում (համապա-տասխան համայնքի անվանումը) |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան | |||||
1. |
«Վերիշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կաթսայատան նախկին շենք |
ՀՀ Սյունիքի մարզ, Վերիշենի գյուղական համայնք |
0 |
«Վերիշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
Վերիշենի գյուղական համայնքին |
2. |
«Խոզնավարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին շենք |
ՀՀ Սյունիքի մարզ, Խոզնավարի գյուղական համայնք |
0 |
«Խոզնավարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ |
Խոզնավարի |
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարան | |||||
3. |
«Արենիի առողջության առաջնային պահպանության կենտրոն» |
ՀՀ Վայոց ձորի մարզ, |
0 |
Արենիի առողջության առաջնային պահպանության կենտրոն |
Արենիի գյուղական համայնք |
4. |
Շատինի դպրոցի ուսուցչի տուն |
ՀՀ Վայոց ձորի մարզ, |
0 |
«Շատինի հանրակրթական ուսումնական հաս-տատություն» ՊՈԱԿ |
Շատինի գյուղական համայնք |
N 3 Ց Ա Ն Կ
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ` 100 ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Առևտրային կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը |
Հասցեն, առանձնացված ստորաբաժա-նումների գտնվելու վայրը |
Նախարարության (հանրապետա-կան գործադիր մարմնի) անվանումը |
Վերակազ-մակերպման առաջարկ-վող մոտեցումը |
Վերակազմա-կերպման նպատակը |
«Երկաթուղու շինարարության տնօրինություն» |
քաղ. Երևան, |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
պետական ոչ առևտրային կազմակեր-պություն |
գործունեու-թյան արդյունք-ների բարձ-րացում և անընդ-հատության ապահովում |
N 4 Ց Ա Ն Կ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ (ԲԱԺՆԵՄԱՍԵՐԸ) ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ` ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԿԱՄ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ
NN |
Առևտրային կազմակեր-պության անվանումը, կազմակեր-պական-իրավական ձևը |
Հասցեն, |
Նախարարու-թյան, հանրա-պետական գործադիր մարմնի անվանումը |
Բաժնետոմսերի |
Գործարքի իրականաց-ման առաջարկ-վող տարին |
Ինչ ժամկետով են փոխանցվում իրավունքները(տարի) |
1. |
«Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ սպորտի և երիտասար-դության հարցերի նախարա-րություն |
գույքի (շենքի և տարածքի) վարձակալություն |
2011 թ. |
25 |
2. |
«Հայավտոկայարան» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ տրանսպոր-տի և կապի նախարարու-թյուն |
կոնցեսիոն պայմանագիր |
2011 թ. |
20 |
N 5 Ց Ա Ն Կ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐ ՎՃԱՐԵՆ
NN |
Առևտրային կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը |
Հասցեն |
Նախարարության, հանրապետական գործադիր մարմնի անվանումը |
Ֆինանսական տարվա արդյունքներով շահութաբաժինների կանխատեսվող մեծությունը | ||
2011 թ. |
2012 թ. |
2013 թ. | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
«Հայաերոնավիգա-ցիա» ՓԲԸ |
քաղ. Երևան-42, |
ՀՀ կառավարու-թյանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
86500.0 |
88900.0 |
82200.0 |
2. |
«Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան-42, |
ՀՀ կառավարու-թյանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
3400.0 |
3500.0 |
3500.0 |
3. |
«Ավիաբուժ» բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան-42, |
ՀՀ կառավարու-թյանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
700.0 |
800.0 |
900.0 |
4. |
«Կապանի բժշկական կենտրոն»» ՓԲԸ |
քաղ. Կապան, |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
5. |
«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Քաջարան, |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
6. |
«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Գորիս, Տաթևացու 31 |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
7. |
«Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Մեղրի, |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
8. |
«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Սիսիան, |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
9. |
«Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ |
քաղ. Ագարակ, |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
10. |
«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ |
քաղ. Կապան, |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
11. |
«Տաթևի առողջության կենտրոն» ՓԲԸ |
գ. Տաթև |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
12. |
«Սյունիքի մարզային արյան փոխներարկ-ման կայան» ՓԲԸ |
քաղ. Գորիս, |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
13. |
«Վերիշենի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ |
գ. Վերիշեն |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
14. |
«Արծվանիկի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Արծվանիկ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
15. |
«Նորաշենիկի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Առաջաձոր |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
16. |
«Դարբասի առողջության կենտրոն» ՓԲԸ |
գ. Դարբաս |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
17. |
«Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ |
գ. Անգեղակոթ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
18. |
«Բռնակոթի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Բռնակոթ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
19. |
«Գորայքի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Գորայք |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
20. |
«Տեղի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Տեղ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
21. |
«Շինուհայրի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Շինուհայր |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
22. |
«Խնձորեսկի ԱԱՊԿ» ՓԲԸ |
գ. Խնձորեսկ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
- |
- |
- |
23. |
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
7800 |
8200 |
8500 |
24. |
«Հայատոմ» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2000 |
3000 |
3000 |
25. |
«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
640 |
640 |
640 |
26. |
«Էլեկտրաէներգետի-կական համակարգի օպերատոր» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
1500 |
1500 |
1500 |
27. |
«Էներգակարգա-բերում» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
2510 |
2500 |
2500 |
28. |
«Անալիտիկ» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
1001.2 |
640 |
640 |
29. |
«Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
3138.0 |
4752.0 |
6336.0 |
30. |
«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն |
45.0 |
45.0 |
45.0 |
31. |
«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Հրազդան, Միկրոշրջան |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
800.0 |
1000.0 |
1100.0 |
32. |
«Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Աբովյան, Հատիսի 6 |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
0.0 |
640.0 |
700.0 |
33. |
«Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ |
քաղ. Աբովյան, Հատիսի 22 |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
600.0 |
700.0 |
750.0 |
34. |
«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Չարենցա-վան, |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
740.0 |
800.0 |
850.0 |
35. |
«Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Եղվարդ, Չարենցի 196 |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
700.0 |
850.0 |
900.0 |
36. |
«ՀՀՌՑ» ՓԲԸ |
քաղ. Երևան, Նորք, Հովսեփյան 95 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
11888.0 |
12100.0 |
12500.0 |
37. |
«Այրվածքների և ճառագայթաբանու-թյան գիտական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
1539.6 |
1539.6 |
1539.6 |
38. |
«Պրոֆ. Լ. Օ. Յոլյանի անվան արյունաբա-նական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
10552.3 |
10552.3 |
10552.3 |
39. |
«Մաշկային և սեռավա-րակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
1828.8 |
1828.8 |
1828.8 |
40. |
«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
14865.6 |
14865.6 |
14865.6 |
41. |
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
9739.4 |
9739.4 |
9739.4 |
42. |
«Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
3128.2 |
3128.2 |
3128.2 |
43. |
«Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ |
քաղ. Երևան, քաղ. Սևան |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
1074.7 |
1074.7 |
1074.7 |
44. |
«Հանրապետական հակատուբերկուլյո-զային դիսպանսեր» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
1657.2 |
1657.2 |
1657.2 |
45. |
«Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ |
քաղ. Երևան, Կոմիտասի 49/4 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
17112.0 |
17112.0 |
17112.0 |
46. |
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
2317.5 |
2317.5 |
2317.5 |
47. |
«Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ |
քաղ. Երևան, Գյուրջյան 10 |
ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն |
9132.8 |
9132.8 |
9132.8 |
N 6 Ց Ա Ն Կ
ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՄ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ, ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
NN |
Ձեռքբերվող գույքի անվանումը |
Նախարարության, հան-րապետական գործադիր մարմնի անվանումը |
Ձեռքբերման համար անհրաժեշտ` կանխատեսվող միջոցները |
Հիմնա-վորում |
1. |
||||
2. |
||||
3. |
||||
4. |
||||
5. |
||||
6. |
N 7 Ց Ա Ն Կ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ՉՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ (ՉԼՈՒԾԱՐՎԱԾ) ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԼՈՒԾԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
NN |
Մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերության (օբյեկտի) անվանումը |
Ծածկագիրը՝ |
Նախարարության, հանրապետական գործադիր մարմնի անվանումը |
Առաջարկության բովանդակությունը (մասնավորեցնել կամ լուծարել) |
Առաջարկվող ժամկետը (տարի) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Ամասիայի կինոցանց |
6098 |
ՀՀ մշակույթի նախարարություն |
մասնավորեցում |
2011 թ. |
2. |
Կրասնոսելսկի կինոցանց |
6115 |
ՀՀ մշակույթի նախարարություն |
մասնավորեցում |
2011 թ. |
3. |
«Դրոյի անվան մարզամշակութային կենտրոն» ՓԲԸ |
62403 |
ՀՀ մշակույթի նախարարություն |
լուծարում |
2011 թ |
4. |
Իջևանի կինոցանցի «Գանձաքար» կինոթատրոն |
6111 |
ՀՀ մշակույթի նախարարություն |
լուծարում |
2011 թ. |
5. |
«Ավտոտրանսպորտ» ՓԲԸ |
90025 |
ՀՀ մշակույթի նախարարություն |
լուծարում |
2011 թ. |
6. |
«Վարդենիսի տպարան» ՓԲԸ |
21425 |
ՀՀ մշակույթի նախարարություն |
լուծարում |
2011 թ. |
7. |
«Լուսմատ» ՓԲԸ |
62407 |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
մասնավորեցում |
2011 թ. |
8. |
«Արթիկի նավթա-մթերքներ» ՓԲԸ |
20904.8 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
9. |
«Մասիսի նավթա-մթերքներ» ՓԲԸ |
20904.2 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
10. |
«Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ |
62079 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
11. |
«Նարեկ» հանգստյան տուն» ԲԲԸ |
60063.1 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
12. |
Իջևանի «Ագրոսպա-սարկում» ԲԲԸ |
62308 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
13. |
«Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ախուրյանի շրջ. միավորում» ԲԲԸ |
61110 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ |
2011-2013 թթ. |
14. |
«Բերրիություն» ԱՄ-ի Վարդենիսի շրջ. միավորում» ԲԲԸ |
61138 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
15. |
«Ագրոսպասարկում» ԱՄ-ի Անիի շրջանային միավորում» ԲԲԸ |
61100 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
16. |
«Արաքս» ՓԲԸ |
62021 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
17. |
«Կապուտակ» ՓԲԸ |
21805.1 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
18. |
«Հայառշինվերանորո-գում-1» ՓԲԸ |
74593 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
19. |
«Շենկառ» ՓԲԸ |
80228 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
20. |
«Լոգիստիկ-կենտրոն» ՓԲԸ |
62357 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
21. |
«Երևանի թիվ 6 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ |
21046 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
22. |
«Երառսպասարկում» ՓԲԸ |
74730 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
23. |
«Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ |
90052 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
24. |
«Մետրոպոլիտենի առևտրային կենտրոն» ՓԲԸ |
62115 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
25. |
«Շինվերանորոգում» ՓԲԸ |
90037 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
26. |
«Երնորոգնախագիծ» ՓԲԸ |
90039 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
27. |
«Երվերելակ» ՓԲԸ |
90038 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
28. |
«Ատոմսերվիս» ԲԲԸ |
90010 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
29. |
«Ռադիո» ՓԲԸ |
90020 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
30. |
«Կոլչեդան» ՓԲԸ |
62128 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
31. |
«Գրանիտ» ՓԲԸ |
62061 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
32. |
«Երևանի ջրամատակարարման ուղեմաս» ՓԲԸ |
60347 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
33. |
«Ընդերքաբան» ԲԲԸ |
62130 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
34. |
«Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ՓԲԸ |
90022 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
35. |
«Էկոսերվիս» ՊՓԲԸ |
90035 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
36. |
«Ջրհան» ՊՓԲԸ |
62127 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
37. |
«Գեոէկոնոմիկա» ՊՓԲԸ |
62132 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
38. |
«Հատուկպայթշին» ԲԲԸ |
20794.7 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
39. |
«Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ |
90055 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
40. |
«Հրազդան – 7» ՓԲԸ |
62411 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
41. |
«Վայոցձորառսպաս» ՓԲԸ |
60155 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
42. |
«Դրոյի անվան մարզամշակութային կենտրոն» ՊՓԲԸ |
62403 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
43. |
«Ավտոտրանսպորտ» ՓԲԸ |
90025 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
44. |
«Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ |
90051 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ լուծարում |
2011-2013 թթ. |
45. |
«Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ |
90057 |
ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն |
մասնավորեցում/ |
2011-2013 թթ. |