ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ՍԵՊՏԵՄԲԵՐի 2010 թվականի N 721-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Շանհայ ԷՔՍՊՕ-2010» ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող` Հայաստանի ազգային օրվա միջոցառումներին մասնակցելու նպատակով 2010 թվականի սեպտեմբերի 19-23-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սարգսյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման (2 օրապահիկ և 1 գիշերավարձ՝ Պեկինում, 1 օրապահիկ և 2 գիշերավարձ՝ Շանհայում, 2 օրապահիկ և 1 գիշերավարձ՝ Չենգդուում), այդ թվում` նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և չվերթով նախատեսված մյուս քաղաքների օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Ռ. Շատվորյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Հ. Մկրտչյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Գևորգյանինը, Ա. Զատիկյանինը և Ա. Դավթյանինը, ինչպես նաև Ն. Սարգսյանինը (թարգմանչական աշխատանքներ)՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ն. Երիցյանինը և Հ. Պողոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Կ. Ղազինյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը և Մ. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության հաշվին։
(3-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 16.09.10 N 744-Ա)
4. Ընդունել ի գիտություն, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն՝
1) Ռ. Հարությունյանինը՝ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) Ա. Ադամյանինը և Ա. Հարությունյանինը՝ Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին.
3) Ա. Խաչատրյանինը և Ա. Ղուկասյանինը՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։
5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների (բացառությամբ Ա. Շահինյանի, Հ. Բաբայանի և Ա. Գևորգյանի)՝
1) Պեկինում, Շանհայում և Չենգդուում գիշերավարձի ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.
2) Շանհայում օրապահիկի հետ կապված ծախսերը կկատարվեն «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
3) Պեկինում և Չենգդուում օրապահիկի ծախսերը, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
(5-րդ կետը խմբ. 16.09.10 N 744-Ա)
6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել չվերթ` 2010 թվականի սեպտեմբերի 19-ին` Երևան-Պեկին, 2010 թվականի սեպտեմբերի 20-ին` Պեկին-Շանհայ, 2010 թվականի սեպտեմբերի 22-ին` Շանհայ-Չենգդու, 2010 թվականի սեպտեմբերի 23-ին` Չենգդու-Երևան երթուղիներով։
(6-րդ կետը խմբ. 16.09.10 N 744-Ա)
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-23-Ը ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ |
Գ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետի կինը |
Դ. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար |
Ն. Երիցյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Հ. Պողոսյան |
- ՀՀ մշակույթի նախարար |
Կ. Ղազինյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ռ. Շատվորյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
Հ. Թաշչյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ա. Անանյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Հ. Մկրտչյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Ե. Ազարյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Վ. Սարգսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի վարիչի պաշտոնակատար (մեկնում է նախօրոք) |
Մ. Ավետիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի ռեֆերենտ (մեկնում է նախօրոք) |
Ա. Ադամյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ |
Ա. Հարությունյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ (մեկնում է նախօրոք) |
Ռ. Հարությունյան |
- «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Խաչատրյան |
- «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ղուկասյան |
- «Հայփոստ» ՓԲԸ-ի ֆիլատելիայի և միջազգային հարաբերությունների բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ա. Զատիկյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա. Դավթյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ն. Սարգսյան |
- թարգմանիչ |
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի օպերատոր |
Հ. Բաբայան |
- ՀՀ վարչապետի լուսանկարիչ |
Ա. Գևորգյան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեսամոնտաժող |
Ա. Պետրոսյան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող (համաձայնությամբ) |
Ռ. Խաչատրյան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր (համաձայնությամբ) |
Մ. Սարգսյան |
- «Հ2» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ) |
Ա. Ադումյան |
- «Հ2» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ) |
Ռ. Խաչատրյան |
- «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ) |
Ա. Մարտիրոսյան |
- «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ) |
Ք. Հովհաննիսյան |
- «Շանթ» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ) |
Վ. Պողոսյան |
- «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ) |
Հ. Զորյան |
- «Արմենպրես» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ե. Դավիդյան |
- «ԱՐԿԱ» լրատվական գործակալության թղթակից (համաձայնությամբ) |
(Հավելվածը լրաց. 16.09.10 N 744-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |