ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2009 թվականի N 775-Ն
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաuտատել`
1) քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի։
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 21.01.10 N 37-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 21-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 16 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 775-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:
2. Շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեությունը լիցենզավորվում է ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների`
1) բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների).
2) տրանսպորտային.
3) հիդրոտեխնիկական.
4) էներգետիկ.
5) կապի:
3. Շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
4. Շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզիան տալիս է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին)` բարդ ընթացակարգով:
5. Լիցենզիան տրվում է անժամկետ:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`
1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացումը.
2) հայտատուի կողմից ներկայացված` հայցվող ոլորտի, բացառությամբ էներգետիկ ոլորտի, համապատասխան բարձրագույն կրթություն և շինարարության որակի տեխնիկական հսկողության մասնագիտական որակավորում կամ վերջին հինգ տարում շինարարության կամ շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող առնվազն մեկ մասնագետի առկայությունը: Էներգետիկ ոլորտի դեպքում` սույն ենթակետում նշված պայմանները բավարարող առնվազն երկու տարբեր մասնագետ:
III. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
7. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզավորող մարմին ներկայացնել քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության մասին եռամսյակային հաշվետվություններ` յուրաքանչյուր եռամսյակից հետո քսան օրվա ընթացքում:
8. Հաշվետվությունը պետք է ներառի հաշվետու ժամանակահատվածում` լիցենզավորված անձի կողմից իրականացված շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության մասին տեղեկատվություն, մասնավորապես, շինարարություն իրականացնող կազմակերպության, լիցենզիայի համարի, շինարարություն իրականացնելու վայրի, շինարարության, կառույցի տեսակի, շինարարության իրականացման թույլտվության համարի, շինարարության սկզբի (ամիս, տարի), կատարված աշխատանքների ընթացքի և շինարարության ավարտի մասին տեղեկություններ:
9. Լիցենզավորված անձը հաշվետվության մեջ կարող է ներառել նաև տեղեկատվություն և տվյալներ, որոնք անհրաժեշտ են ներկայացվող հաշվետվության համար:
10. Հաշվետվության ձևը և լրացման կարգը հաստատում է լիցենզավորող մարմինը:
IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
11. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. կանոնադրության պատճենը,
գ. պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),
դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,
ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),
զ. կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
է. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.
2) ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. անձնագրի պատճենը,
գ. անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,
դ. հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը և սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվություն,
ե. անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն),
է. նախկինում իրականացված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
ը. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:
V. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:
13. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
14. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:
15. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզավորման կարգի |
Գրանցման համարը |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
___________________________________________________________
(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)
___________________________________________________________
(հարկ վճարողի հաշվառման համարը)
___________________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն` ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի՝
____________________________________________________________
(գործունեության տեսակը)
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
Հայտին կցվում են՝
1) կազմակերպության կանոնադրության պատճենը.
2) պետական գրանցման վկայականի պատճենը.
3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.
4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին (այդ թվում` մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և այլն).
5) նախկինում իրականացված աշխատանքների ցանկը.
6) պետական տուրքի վճարման անդորրագիրը։
_______________ |
_______________ |
_______________ |
(դիմողի պաշտոնը) |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _________ 200 թ.
|
Հայտն ընդունված է ____ __________ 200 թ. |
Ընդունող ______________________ | ________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Ձև N 2
Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզավորման կարգի |
Գրանցման համարը |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________
(հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի համարը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն` ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտի՝
___________________________________________________________
(գործունեության տեսակը)
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
Հայտին կցվում են`
1) անձնագրի պատճենը.
2) անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.
3) հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը.
4) սոցիալական քարտի պատճենը.
5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին.
6) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
7) նախկինում իրականացրած աշխատանքների ցանկը.
8) պետական տուրքի վճարման անդորրագիրը։
________________ |
_______________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
____ _________ 200 թ.
Կ.Տ. |
Հայտն ընդունված է ____ __________ 200 թ. |
Ընդունող ______________________ | ________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Ձև N 3
Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզավորման կարգի |
ՏՎՅԱԼՆԵՐ __________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
NN |
Աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը |
Կրթությունը |
Մասնագի- |
Լրացուցիչ տվյալներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
__________________________________ |
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը) |
_____ _______________ 200 թ.
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Ձև N 4
Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզավորման կարգի |
_______________________________________________________
(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
_______________________________________________________
(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԸ
NN |
Աշխատանքի (ծառայության) անվանումը |
Կատարման ժամկետը |
Վավերացումը (պայմանագրի, ակտի համարները, համապատասխան կնիքը) |
1 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
|
__________________________________________ |
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը) |
_____ _____________ 200 թ.
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 775-Ն որոշման |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
________________________
(լիցենզիայի համարը)
_____________________________
(գործունեության տեuակը)
Տրված է _____________________________________________________
(լիցենզիան տալու oրը, ամիuը, տարեթիվը, իրավաբանական անձի
___________________________________________________________
անվանումն ու գտնվելու վայրը, իuկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)
Գործողության ժամկետը` անժամկետ:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ | ________________________ |
(uտորագրությունը) (անունը, ազգանունը) | |
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |