Գլխավոր տեղեկություն
Համար
N 744-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 744-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 721-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղելու մասին» N 721-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման (2 օրապահիկ և 1 գիշերավարձ՝ Պեկինում, 1 օրապահիկ և 2 գիշերավարձ՝ Շանհայում, 2 օրապահիկ և 1 գիշերավարձ՝ Չենգդուում), այդ թվում` նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և չվերթով նախատեսված մյուս քաղաքների օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`».

2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում՝

ա. «Ե. Ազարյանինը» բառերից հետո լրացնել «Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Գևորգյանինը,» բառերով,

բ. «Ա. Դավթյանինը» բառերից հետո լրացնել «ինչպես նաև Ն. Սարգսյանինը (թարգմանչական աշխատանքներ)`» բառերով,

գ. «իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.» բառերը փոխարինել «իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.» բառերով.

3) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների (բացառությամբ Ա. Շահինյանի, Հ. Բաբայանի և Ա. Գևորգյանի)՝

1) Պեկինում, Շանհայում և Չենգդուում գիշերավարձի ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.

2) Շանհայում օրապահիկի հետ կապված ծախսերը կկատարվեն «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

3) Պեկինում և Չենգդուում օրապահիկի ծախսերը, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։».

4) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել չվերթ` 2010 թվականի սեպտեմբերի 19-ին` Երևան-Պեկին, 2010 թվականի սեպտեմբերի 20-ին` Պեկին-Շանհայ, 2010 թվականի սեպտեմբերի 22-ին` Շանհայ-Չենգդու, 2010 թվականի սեպտեմբերի 23-ին` Չենգդու-Երևան երթուղիներով։».

5) որոշման հավելվածի կազմը «Ա. Դավթյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող» բառերից հետո լրացնել «Ն. Սարգսյան - թարգմանիչ» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 16
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան