ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 2015 թվականի N 1047-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին» N 739-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.
«դ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի և թերությունների վերացումից հետո էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր՝ N 4 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
3) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների կառուցման ու վերակառուցման համար տրված էլեկտրասնման տեխնիկական պայմանները: Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:».
4) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն և կազմում ակտ-կարգադրագիր, որում նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված և հավաքակցված էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ներկայացվում է էլեկտրամատակարարման միագիծ սխեման: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա տրվում է էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացությունը` համաձայն N 3 հավելվածի՝ թույլատրելով էլեկտրատեղակայանքի գործարկումը: Էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկով` համաձայն N 2 հավելվածի, նախատեսված փաստաթղթերի պատճենները: Մասնագետ-տեսուչը փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով տեղում դրանք համեմատում է փաստաթղթերի բնօրինակների հետ:».
5) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) գրավոր դիմումից հետո, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն, և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացություն:».
6) որոշման N 2 հավելվածի 1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) լիազոր մարմին է ներկայացնում՝
1) դիմում՝ էլեկտրատեղակայանքները տեխնիկական ստուգման ենթարկելու մասին.
2) էլեկտրասնման տեխնիկական պայմանները:
2. Էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում՝
1) էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար` էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի բնօրինակը.
2) տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրատեղակայանքների տեխնիկական նախագծի պատճենը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից.
3) հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին երկկողմ վավերացված ակտի պատճենը.
4) համապատասխան դեպքերում՝ N 2 հավելվածով սահմանված այլ փաստաթղթերի պատճենները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 17 Երևան |
Հավելված |
«Հավելված N 4 |
Ձև N 1
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ _______________________________________________-ին (անունը, ազգանունը) |
Դիմող
Ֆիզիկական անձ _______________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
_____________________________________________________________________________
Իրավաբանական անձ __________________________________________________________
_____________________________________________________________________________
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
_____________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Խնդրում եմ տրամադրել ____________________________________ էլեկտրատեղակայանքի
նոր կառուցված/վերակառուցված
գործարկման եզրակացություն:
Էլեկտրատեղակայանքի տեղադրման վայրը ________________________________________
Անվանական լարումը _______________________________________________________ (կՎ)
Լարման տեսակը ______________________________________________________________
Կից՝ ներկայացնում եմ էլեկտրասնման տեխնիկական պայմանները (________ էջ):
Դիմող |
_______________(ստորագրությունը) |
_______________________________________________
(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը) |
____ ________________ 20 թ.
Ձև N 2
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ _______________________________________________-ին (անունը, ազգանունը) |
Դիմող
Ֆիզիկական անձ
_____________________________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Իրավաբանական անձ
_____________________________________________________________________________
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
_____________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված __ _______20 թ. N__________ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:
Խնդրում եմ տրամադրել ____________________________________ էլեկտրատեղակայանքի
նոր կառուցված/վերակառուցված
գործարկման եզրակացություն:
Դիմող |
_______________(ստորագրությունը) |
_______________________________________________
(սեփականատիրոջ/լիազորված անձի անունը, ազգանունը) |
____ ________________ 20 թ.»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |