ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2010 թվականի N 774-Ա
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ «ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՖՈՐՈՒՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» խորագրով անցկացվելիք ֆորումի մասնակիցների (400 մարդ)` 2010 թվականի հոկտեմբերի 19-20-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների, դահլիճների ու աշխատանքային սենյակների, տեխնիկական սարքավորումների, պարագաների, թարգմանությունների, պաշտոնական ճաշի և մշակութային միջոցառումների հետ կապված այլ ծախսերը՝ 43875400 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.11.2010, N 957-Ա | 11.11.2010, N 774-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|