Գլխավոր տեղեկություն
Համար
N 1526-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.10.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2006 թվականի N 1526-Ա

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստան` իմ բարեկամ» խորագրով Ֆրանսիայում Հայաստանի տարվա` երկու երկրների համագործակցության ծրագրի շրջանակներում Փարիզի Լուվրի թանգարանում «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի կազմակերպման նպատակով և հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի ու «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`

ա) Ֆրանսիայի Լուվրի թանգարանում 2007 թվականի փետրվար-հունիս ամիսներին «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի կազմակերպման նպատակով 2006 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանից Ֆրանսիա ժամանակավոր արտահանել 27 հայկական խաչքար` համաձայն հավելվածի.

բ) «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսի ավարտից հետո՝ 2007 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին` նշված հայկական խաչքարերը տեղափոխել Հայաստան և դրանք վերադարձնել իրենց գտնվելու վայրերը։

2. Ընդունել ի գիտություն, որ նշված հայկական խաչքարերի տեղափոխման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են «Ազգային տարի» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հայկական խաչքարերի` համաձայն հավելվածի, տեղափոխման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներին` աջակցել հայկական խաչքարերի տեղափոխման աշխատանքներին:

5. Սահմանել, որ հայկական խաչքարերի տեղափոխման հետ կապված պահպանության երաշխավոր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությունը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. նոյեմբերի 3
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի 
հոկտեմբերի 26-ի N 1526-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆ` ԻՄ ԲԱՐԵԿԱՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ` ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓԱՐԻԶԻ ԼՈՒՎՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐԵՐԻ

 

NN
ը/կ

Հուշարձանի
անվանումը և
հատուկ անունը

Թվագրումը

Հասցեն, տեղը

Չափսերը
(սմ)

Պետական պահպանման ցուցիչը

1

2

3

4

5

6

1.

Խաչքար

9-10-րդ դդ.

ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Դաշտադեմ, հարավ-արևմտյան մասում, սբ Քրիստափորի եկեղեցու ճանապարհին

248x150x37

inv. 2.35.11

2.

Խաչքար

9-10-րդ դդ.

ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Եղեգիս, Զորաց եկեղեցու մոտ

107x81x15

inv. 9.21.11.4.2.

3.

Խաչքար Միրանի

986 թ.

ՀՀ Արագածոտնի մարզ, Մուղնի, սբ Գևորգ եկեղեցի, սեղանատան պատի մոտ

152x106x23

inv. 2.1.1.7.3.1.

4.

Խաչքար

9-րդ դ.

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, սբ Հռիփսիմե եկեղեցի, ներսում

230x120x18

inv. 3.2.17.1.

5.

Խաչքար Գրիգորի

12-13-րդ դդ.

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, սբ Գայանե եկեղեցի, հարավային  պատի մոտ

110x60x21

inv. 3.2.16.7.

6.

Խաչքար

12-13-րդ դդ.

ՀՀ Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, սբ Գայանե եկեղեցի, հարավային պատի մոտ

158x78x20

inv. 3.2.16.5.

7.

Խաչքար

11-12-րդ դդ.

ՀՀ Արարատի մարզ, Խոսրովի արգելոց, Մանկուք

120x80x23

նորահայտ

8.

Խաչքար (Գրիգոր և Վարդան Մամիկոնյանների գերեզմանը)

1157 թ.

ՀՀ Արարատի մարզ, Խոսրովի արգելոց, Մանկուք, Սագրաբերդ ամրոցի գերեզմանոցում

210x120x30

inv. 13.Mankouk 1.2.6.

9.

Խաչքար Փալկայի

1285 թ.

ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Ամաղու, Նորավանք, սբ Կարապետ եկեղեցու գավթում

164x70x26

inv. 9.8.1.1.3.20.

10.

Խաչքար պարոն Սարգսի

1332 թ.

ՀՀ Վայոց ձորի մարզ,  Նորավանք, սբ Կարապետ եկեղեցու գավթում

178x72x25

inv. 9.8.1.1.3.21.

11.

Խաչքար

13-րդ դ.

ՀՀ Վայոց ձորի մարզ,  Նորավանք, սբ Կարապետ եկեղեցու բակում

127x62x17

inv. 9.8.1.1.5.5.

12.

Խաչքար

13-14-րդ դդ.

ՀՀ Վայոց ձորի մարզ,  Նորավանք,  եկեղեցու խորանում

76x41x14

նորահայտ

13.

Խաչքար Հոգադեղի

1305 թ.

ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Եղեգիս, սբ Նշան եկեղեցու գավթում

125x70x25

inv. 9.21.10.2.2.

14.

Խաչքար

1253 թ.

ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Եղեգիս, հյուսիս-արևելյան գերեզմանոցում

190x81x32

inv. 9.21.1.3.

15.

Խաչքար

13-14-րդ դդ.

ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Ամաղու, Նորավանք

83x50x13

նորահայտ

16.

Խաչքար` խաչելության տեսարանով

16-րդ դ.

ՀՀ Վայոց ձորի մարզ, գ. Արենի, սբ Աստվածածին եկեղեցի, եկեղեցու շուրջը տարածվող գերեզմանոցում

150x70x18

inv. 9.8.3.3.7.

17.

Խաչքար Հասանի

1081 թ.

ՀՀ Արարատի մարզ, Խոսրովի արգելոց, Հավուց թառ գյուղատեղում

85x45x11

inv. 2.99.-4. Havouts Tar- 3.8.2.

18.

Խաչքար

10-11-րդ դդ.

ՀՀ Արարատի մարզ, Խոսրովի արգելոց, Խոսրով գյուղատեղի

80x60

նորահայտ

19.

Խաչքար Գոչկապեկի (քարագործ վարպետ` Քիրամ)

16-րդ դ.

ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս, մեծ գերեզմանոց

197x95x40

inv. 4.71.4.358

20.

Խաչքար Մարինա ապաշխարողի (քարագործ վարպետ` Ակոբ)

1609 թ.

ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք. Ծաղկավանք մատուռ

235x99x40

inv. 4.39.1.46

21.

Խաչքար

 

ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք, Ծաղկավանք մատուռ

146x70x29

նորահայտ

22.

Խաչքար

 

ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք, Ծաղկավանք մատուռ

154x65x34

նորահայտ

23.

Խաչքար

 

ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք, Ծաղկավանք մատուռ

123x53x24

նորահայտ

24.

Խաչքար

12-13-րդ դդ.

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Մաքրավանքի համալիր

180x68x23

inv. 6.1.55.4.9.

25.

Խաչքար

 

ՀՀ Սյունիքի մարզ, գ. Անգեղակոթ

140x63x34

նորահայտ

26.

Խաչքար

 

ՀՀ Սյունիքի մարզ, գ. Անգեղակոթ

190x85x30

նորահայտ

27.

Խաչքար

11-12-րդ դդ.

ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բյուրական, սբ Հովհաննես  եկեղեցի

210x95x22

inv. 2.28.18.1.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան