Գլխավոր տեղեկություն
Համար
N 1261
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.01.15/4(179) Հոդ.28
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.12.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2001

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 դեկտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2001 թվականի N 1261
քաղ. Երևան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ-ԱՅՐՈՒՄ ԵՐԿԱԹԳԾԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՄԱԼՈՒԽԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության կողմից տրամադրված միջոցներով ֆինանսավորվող՝ տրանսպորտի վարկային ծրագրի շրջանակներում Երևան-Այրում երկաթգծին զուգահեռ օպտիկամանրաթելային մալուխի անցկացման աշխատանքների համար 2001 թվականի նոյեմբերի 8-ին անցկացված ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2001 թվականի նոյեմբերի 20-ին հաստատված մրցույթի արդյունքները՝ մրցույթի հաղթող ճանաչելով «Ալնիտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (պայմանագրային գինը՝ 645225096 դրամ)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 24-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան