Գլխավոր տեղեկություն
Համար
N 1337-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.02.2022-08.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.13/74(1349) Հոդ.1065
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2017 թվականի N 1337-Ն

 

ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ (ՀԱՇՎԱՌՈՒՄ) ՎԱՐՈՂ ԵՎ (ԿԱՄ) ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑՈՂ (ՀԱՇՎԱՌՈՂ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՒՅՔԻ, ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ, ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «զ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի, անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից շարժական գույքի, դրանց սեփականատերերի, շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, դրանց փոփոխությունների մասին տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 25
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների, դրանց սեփականատերերի, անշարժ գույքի և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին (այսուհետ՝ գործարք) տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) հարկային մարմնին տրամադրելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Անշարժ գույքի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է Կադաստրի կոմիտեն, իսկ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկությունները՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ առցանց ռեժիմով` ՎԵԲ ծառայության միջոցով:

(2-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն)

2.1. Կադաստրի կոմիտեն հարկային մարմին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ կադաստրային գնահատման (վերագնահատման) հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված) անշարժ գույքի վերաբերյալ ամփոփ տեղեկությունները մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման N 1 ձևի և դրա լրացման համար նախատեսված կարգի, իսկ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ` նախորդ ամսվա ընթացքում անշարժ գույքի հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման N 3 ձևի և դրա լրացման համար նախատեսված կարգի:

Սույն կետով նախատեսված տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող մարմինը ներկայացնում է էլեկտրոնային տեսքով` տեղեկությունները տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում: Հարկային մարմինը բոլոր համայնքների վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի մասին տեղեկություններից օգտվում է նախօրոք տրամադրված մուտքի անվան ու գաղտնաբառի միջոցով։ Համայնքային էլեկտրոնային կառավարման միասնական հարթակի (ՀԷԿՄՀ) ներդրումից հետո սույն կետով սահմանված տեղեկությունները ՀԷԿՄՀ օպերատորի կողմից հարկային մարմին տրամադրվում են ինքնաշխատ եղանակով՝ տվյալների փոխանակման փոխգործելիության հարթակի միջոցով։

(2.1-ին կետը լրաց. 11.02.21 N 159-Ն)

2.2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային կրիչով հարկային մարմին է ներկայացնում մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետությունում տվյալ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված (գրանցված) և գույքահարկ վճարողներին սեփականության կամ լիզինգի իրավունքով պատկանող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների և մոտոցիկլետների վերաբերյալ տեղեկություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1210-Ն որոշմամբ հաստատված հավելվածի N 1 ձևի:

(2.2-րդ կետը լրաց. 14.10.21 N 1692-Ն)

3. Հարկային մարմնին տեղեկությունները տրամադրվում են անվճար:

4. Ստացված տեղեկություններն օգտագործվում են բացառապես հարկային հսկողության իրականացման նպատակներով և հրապարակման ենթակա չեն:

5. Տեղեկությունների տրամադրման հետ կապված ծրագրային հարցերը, ինչպես նաև տեղեկությունների ներկայացման պարբերականությունը կարգավորվում են Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Կադաստրի կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համատեղ հրամաններով:

(5-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն)

6. Հարկային մարմնին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվող տեղեկություններն են`

1) գույքի ծածկագիրը (կոդը)`

Անշարժ գույքի
ծածկագիրը
(կոդը)

Անշարժ գույքի նպատակային նշանակությունը

110

Անհատական բնակելի տուն

120

Բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան

130

Այգետնակ (ամառանոց)

140

Բազմաբնակարան բնակելի շենք

150

Բազմաբնակարան շենքի ծավալում գտնվող այլ շինություններ

160

Առանձին կանգնած ավտոտնակ

200

Հասարակական նշանակության շենք կամ շինություն

300

Արտադրական նշանակության շենք կամ շինություն

400

Հողամաս

2) գույքի հետ կապված գործարքները (ենթագործարքները)

NN
ը/կ

Գործարք

Ենթագործարք

1.

Առուվաճառք

 -

2.

Գույքային իրավունքի փոխանցում

 -

3.

Գույքի օգտագործման գործարքներ

Անհատույց օգտագործում

Բնակտարածության օգտագործում

Ենթավարձակալություն

Հավատարմագրային կառավարում

Հողամասի կառուցապատում

Վարձակալություն

4.

Գրանցված իրավունքի (սահմանափակման) դադարեցում (փոփոխություն)

 -

5.

Դատարանի վճռի հիման վրա գույքի օտարում

Գույքի անհատույց օտարում

Դրամական գումարի դիմաց

Հրաժարագին

Փոխանակում այլ անշարժ գույքի հետ

6.

Ժառանգություն

Ըստ կտակի

Ըստ կտակի և ըստ օրենքի

Ըստ օրենքի

7.

Իրավունքի (սահմանափակման) գրանցում

 -

8.

Կառուցապատում

Նորակառույց

Վերակառուցում

Քանդում

9.

Հիփոթեք

 -

10.

Նվիրատվություն

 -

11.

Օտարման այլ տեսակներ

Բաժնեմասի օտարում

Գրավի առարկայի արտադատարանական բռնագանձում

Իրավաբանական անձանց միավորում

Իրավաբանական անձի բաժանում

Իրավաբանական անձի լուծարում

Հրաժարում

Ներդրում կանոնադրական կապիտալում

3) անշարժ գույքի գտնվելու վայրը.

4) օտարման գործարքի պետական գրանցման ամսաթիվը.

5) անշարժ գույքի միավորի էլեկտրոնային նույնականացման համարը.

6) պայմանագրի գումարը (լրացվում է դրամով)՝

ա. գույքի օտարման դեպքում` առուվաճառքի պայմանագրում արտացոլված ամբողջ գումարի մեծությունը,

բ. գույքի վարձակալության դեպքերում` պայմանագրով սահմանված վարձավճարի չափը և վճարման կարգը,

գ. նվիրատվության, անհատույց օգտագործման, սահմանափակումներ և դրանց փոփոխություններ, ինչպես նաև հատուցում չենթադրող այլ դեպքերում` նշվում է «0».

7) անշարժ գույքի կադաստրային արժեքը (դրամով).

8) օտարողի (վարձատուի) բաժնեմասը` նշված գույքի նկատմամբ օտարողին (վարձատուին) պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`

ա. գույքն օտարողին (վարձատուին) պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (նույն գործարքի նույնականացման համարի տակ), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (նույն գործարքի նույնականացման համարի տակ), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.

9) օտարողի համար նշված գույքի նկատմամբ սեփականության առաջացման (իրավունքների պետական գրանցման) ամսաթիվը.

10) օտարողի (վարձատուի) անունը, ազգանունը, հայրանունը, քաղաքացիությունը, իսկ կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը.

11) օտարողի (վարձատուի) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, ինչպես նաև ծննդյան ամսաթիվը, եթե օտարողը (վարձատուն) կազմակերպություն է, ապա հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

12) օտարողի (վարձատուի) հաշվառման, գրանցման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը, եթե օտարողը (վարձատուն) ֆիզիկական անձ է կամ օտարողի (վարձատուի) հաշվառման, գրանցման վայրը, եթե օտարողն կազմակերպություն է.

13) օտարողի (վարձատուի) անձնագրի տվյալները` անձնագրի սերիան, համարը.

14) գույքի նկատմամբ ձեռք բերողին (վարձակալին) պատկանող բաժնային սեփականության չափը՝ տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`

ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (նույն գործարքի նույնականացման համարի տակ), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (նույն գործարքի նույնականացման համարի տակ), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.

15) ձեռք բերողի (վարձակալի) անունը, ազգանունը, հայրանունը, իսկ եթե ձեռք բերողը (վարձակալը) կազմակերպություն է, ապա կազմակերպության լրիվ անվանումը.

16) ձեռք բերողի (վարձակալի) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, իսկ եթե ձեռք բերողը (վարձակալը) կազմակերպություն է, ապա նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը.

17) ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը, եթե ձեռք բերողը (վարձակալը) ֆիզիկական անձ է կամ ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, եթե ձեռք բերողը կազմակերպություն է.

18) ձեռք բերողի (վարձակալի) անձնագրի տվյալները` անձնագրի սերիան, համարը.

19) վճարման ձևը` պայմանագրով նախատեսված գումարի վճարման ձևը՝ «միանվագ», «տարաժամկետ», «փուլային» կամ նշվում է «0».

20) վարձակալության գործարքների մասով նշվում է պայմանագրի ժամկետը (սկզբի և ավարտի օրերը, ամիսները և տարեթվերը կամ ժամկետը), իսկ եթե պայմանագրով ժամկետ սահմանված չէ նշվում է «անժամկետ».

21) եթե գործարքը միաժամանակ վերաբերում է անշարժ գույքի տարբեր միավորներին (հողամասին, շենքին, շինությանը, այլ անշարժ գույքին կամ դրանց տարբեր համակցություններին), ապա այդ գործարքը լրացվում է նույն հերթական համարի տակ և «Պայմանագրի գումարը» սյունակը լրացվում է միայն առաջին տողում.

22) գույքի փոխանակության գործարքների դեպքում, եթե`

ա. անշարժ գույքը փոխանակվում է անշարժ գույքով, ապա գործարքը լրացվում է մեկ հերթական համարով` տարբեր գույքի առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ այն դեպքում, երբ բացակայում է պայմանագրային գումարը` ապա նշվում է «0»,

բ. անշարժ գույքը փոխանակվում է այլ գույքի հետ, ապա գործարքը լրացվում է առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, առանձին տողերով, իսկ եթե բացակայում է պայմանագրի գումարը, ապա նշվում է «0», իսկ փոխանակվող այլ գույքի վերաբերյալ տվյալներ չեն լրացվում.

23) գույքը կանոնադրական կապիտալում ներդրվելու դեպքում` տեղեկությունները լրացվում են առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով.

24) սահմանափակումների և դրանց դադարեցման (փոփոխությունների) վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս ներկայացվում են միայն անշարժ գույքի, դրա սեփականատիրոջ (սեփականատերերի) վերաբերյալ տվյալներ՝ նշում կատարելով սահմանափակումների և դրանց դադարեցման (փոփոխությունների) վերաբերյալ.

25) անշարժ գույքի մակերեսը.

26) օտարման, ձեռքբերման կամ վարձակալությամբ տրամադրման, ինչպես նաև ստացման գործարքի առարկա հանդիսացող անշարժ գույքերի (գույքի միավորի) մակերեսը.

27) կառուցապատողի կողմից գույքի օտարման դեպքում` նշում կառուցապատող հանդիսանալու վերաբերյալ:

(6-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն, լրաց. 11.02.21 N 159-Ն, 14.10.21 N 1692-Ն)

7. Հարկային մարմնին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրվող տեղեկություններն են`

 

1) գույքի ծածկագիրը (կոդը)`

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի ծածկագիրը (կոդը)

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի տեսակը

201

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի կցորդ, կիսակցորդ

2) գույքի հետ կապված գործարքի ծածկագիրը (կոդը)`

Գործարքի
ծածկագիրը
(կոդը)

Գործարքի տեսակը

01

Նվիրատվություն

02

Ներդրում կանոնադրական կապիտալ

03

Առուվաճառք

04

Վարձակալություն

05

Անհատույց օգտագործում

06

Նոր արտադրված (նոր ստեղծված) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում

07

Խոտանման հիմքով հաշվառումից հանում

08

Ժառանգություն

09

Սահմանափակումներ

10

Սահմանափակումների փոփոխություններ

3) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի մակնիշը, թողարկման տարեթիվը և շարժիչի հզորությունը.

4) գույքի օտարման ամսաթիվը.

5) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հաշվառման համարը` «VIN-կոդը» (Vehicle identification number)` դրա առկայության դեպքում.

6) պայմանագրի գումարը (դրամով)՝

ա. գույքի օտարման դեպքում` առուվաճառքի պայմանագրում արտացոլված ամբողջ գումարի մեծությունը,

բ. գույքի վարձակալության դեպքերում` մեկ ամսվա համար նախատեսված գումարը,

գ. նվիրատվության, անհատույց օգտագործման, սահմանափակումներ և դրանց փոփոխություններ, ինչպես նաև հատուցում չենթադրող այլ դեպքերում` նշվում է «0».

7) օտարողի (վարձատուի) բաժնեմասը` նշված գույքի նկատմամբ օտարողին պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`

ա. գույքն օտարողին (վարձատուին) պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց, նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.

8) օտարողի համար նշված գույքի նկատմամբ սեփականության առաջացման (իրավունքների պետական գրանցման) ամսաթիվը.

9) օտարողի (վարձատուի) անունը, ազգանունը, հայրանունը,  քաղաքացիությունը, իսկ կազմակերպության դեպքում` լրիվ անվանումը.

10) օտարողի (վարձատուի) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, ինչպես նաև ծննդյան ամսաթիվը, եթե օտարողը (վարձատուն) կազմակերպություն է կամ անհատ ձեռնարկատեր է ապա հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

11) օտարողի (վարձատուի) հաշվառման, գրանցման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը, եթե օտարողը (վարձատուն) ֆիզիկական անձ է կամ օտարողի (վարձատուի) հաշվառման, գրանցման վայրը, եթե օտարողը կազմակերպություն է.

12) օտարողի (վարձատուի) անձնագրի տվյալները` անձնագրի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.

13) գույքի նկատմամբ ձեռք բերողին (վարձակալին) պատկանող բաժնային սեփականության չափը՝ տոկոսներով կամ կոտորակով: Ընդ որում, եթե`

ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով կամ կոտորակով.

14) ձեռք բերողի (վարձակալի) անունը, ազգանունը, հայրանունը, իսկ եթե ձեռք բերողը (վարձակալը) կազմակերպություն է, ապա կազմակերպության լրիվ անվանումը.

15) ձեռք բերողի (վարձակալի) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը, իսկ եթե ձեռք բերողը (վարձակալը) կազմակերպություն է կամ անհատ ձեռնարկատեր, ապա նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը.

16) ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը, եթե ձեռք բերողը (վարձակալը) ֆիզիկական անձ է կամ ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, եթե ձեռք բերողը կազմակերպություն է.

17) ձեռք բերողի (վարձակալի) անձնագրի տվյալները` անձնագրի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.

18) վճարման ձևը` պայմանագրով նախատեսված գումարի վճարման ձևը՝ «միանվագ», «տարաժամկետ», «փուլային» կամ նշվում է «0».

19) վարձակալության գործարքների մասով նշվում է պայմանագրի ժամկետը (սկզբի և ավարտի օրերը, ամիսները և տարեթվերը), իսկ եթե պայմանագրով ժամկետ սահմանված չէ նշվում է «անժամկետ».

20) գույքի փոխանակության գործարքների դեպքում, եթե`

ա. ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը փոխանակվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով, ապա գործարքի բովանդակությունը լրացվում է մեկ հերթական համարով (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), առանձին տողերով` տարբեր գույքի առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ այն դեպքում, երբ բացակայում է պայմանագրային գումարը, ապա նշվում է «0»,

բ. ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը փոխանակվում է այլ գույքի հետ, ապա գործարքը լրացվում է առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, առանձին տողերով, իսկ եթե բացակայում է պայմանագրի գումարը` «0», ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի հետ փոխանակվող այլ գույքի վերաբերյալ տվյալներ չեն լրացվում.

21) գույքը կանոնադրական կապիտալում ներդնելու դեպքում տեղեկությունները լրացվում են առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով.

22) սահմանափակումների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս ներկայացվում են միայն ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի, դրա սեփականատիրոջ (սեփականատերերի) վերաբերյալ տվյալներ՝ նշում կատարելով սահմանափակումների և դրանց փոփոխությունների վերաբերյալ.

23) օտարվող տրանսպորտային միջոցի նախկին սեփականատիրոջ կողմից ձեռքբերման գործարքի տեսակը:

(7-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն, փոփ., լրաց. 14.10.21 N 1692-Ն)

8. Սույն կարգին համապատասխան «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տեղեկատվության փոխանցման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(8-րդ կետը փոփ. 14.10.21 N 1692-Ն)

(հավելվածը փոփ. 05.12.19 N 1720-Ն,  լրաց. 11.02.21 N 159-Ն, լրաց., փոփ. 14.10.21 N 1692-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 5-ի N 1337-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ, ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են շարժական գույքի, դրանց սեփականատերերի, շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, դրանց փոփոխությունների մասին (այսուհետ՝ գործարք) տեղեկությունները (այսուհետ` տեղեկություններ) հարկային մարմնին տրամադրելու կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվում յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը:

3. Տեղեկությունները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` «MS-Excel» էլեկտրոնային ֆայլի տեսքով:

4. Տեղեկությունները ներկայացվում են տվյալ պետական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի կողմից՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված:

5. Հարկային մարմնին տեղեկությունները տրամադրվում են անվճար:

6. Ստացված տեղեկություններն օգտագործվում են բացառապես ծառայողական նպատակներով և հրապարակման ենթակա չեն:

7. Շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունները սույն կարգի N 1 և N 2 ձևերի համաձայն հարկային մարմին ներկայացնում են`

1) ջրային և երկաթուղային փոխադրամիջոցների, ճանապարհաշինարարական շինարարական, ճանապարհաշինության և ճանապարհների պահպանման մեքենաների և սարքավորումների, դրանց կցորդների և կիսակցորդների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.

2) օդային փոխադրամիջոցների վերաբերյալ` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.

3) գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ` Ճանապարհային ոստիկանությունը:

(7-րդ կետը փոփ. 05.12.19 N 1720-Ն, 14.10.21 N 1692-Ն, 03.02.22 N 126-Ն)

8. N 1 ձևի տիտղոսային մասը լրացվում է հետևյալ կարգով՝

1) «20...... թվականի .................... եռամսյակը» արտահայտության կետերով առանձնացված մասում լրացվում է այն թվականի եռամսյակը, որի համար ներկայացվում են տեղեկությունները.

2) «I. Տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը» տողում նշվում է տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը.

3) «II. Հեռախոսահամարը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող մարմնի` տեղեկությունները լրացնելու և ներկայացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձի հեռախոսահամարը.

4) «III. Ամսաթիվը» տողում լրացվում են տեղեկությունները ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

(8-րդ կետը փոփ. 14.10.21 N 1692-Ն)

9. Գույքին առնչվող տեղեկությունները (N 1 ձևի 1-37-րդ սյունակները) լրացվում են հետևյալ կարգով՝

1) «1. N/N» սյունակում լրացվում է տողի հերթական համարը.

2) «2. Գույքի ծածկագիրը (կոդը)» սյունակում լրացվում է տվյալ շարժական գույքի տեսակը բնութագրող ծածկագիրը (կոդը)`

Շարժական
գույքի
ծածկագիրը
(կոդը)

Շարժական գույքի տեսակը

202

Անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ

203

Կցորդ, կիսակցորդ

204

Օդային փոխադրամիջոց

205

Ջրային փոխադրամիջոց

3) «3. Գործարքի ծածկագիրը (կոդը)» սյունակում լրացվում է գործարքի տեսակը բնութագրող ծածկագիրը (կոդը).

Գործարքի
ծածկագիրը
(կոդը)

Գործարքի տեսակը

01

Շարժական գույքի նվիրատվություն

02

Շարժական գույքի ժառանգություն

03

Շարժական գույքի առուվաճառք

04

Նոր շարժական գույքի առաջացում (այդ թվում՝ կառուցում և Հայաստանի Հանրապետություն ներմուծում)

05

Շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարում

06

Շարժական գույքի վարձակալություն

07

Շարժական գույքի լուծարում

4) «4. Մակնիշը» սյունակում լրացվում է շարժական գույքի մակնիշը.

5) «5. Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը.

6) «6. Շարժիչի հզորությունը» սյունակում լրացվում է շարժական գույքի շարժիչի հզորությունը.

7) «7. Օտարման ամսաթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի օտարման ամսաթիվը (տեխնիկայի տարաժամկետ օտարման դեպքում՝ տեխնիկայի հանձնման-ընդունման ամսաթիվը).

8) «8. Պայմանագրի գումարը» սյունակում Հայաստանի Հանրապետության դրամով լրացվում են`

ա. գույքի օտարման դեպքում` առուվաճառքի պայմանագրում արտացոլված ամբողջ գումարի մեծությունը (տեխնիկայի տարաժամկետ օտարման դեպքում՝ տեխնիկայի հանձնման-ընդունման ժամանակ նախատեսված գումարի մեծությունը, իսկ տեխնիկայի Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ մաքսային արժեքը),

բ. գույքի վարձակալության դեպքերում` մեկ ամսվա համար նախատեսված գումարը, ընդ որում՝ եթե պայմանագրով մեկ ամսվա համար վարձակալական վճարի չափ նախատեսված չէ, ապա այն որոշվում է վարձակալական պայմանագրով նախատեսված վճարի ամբողջ գումարի և վարձակալության ժամանակահատվածի ամիսների թվի հարաբերությամբ կամ կոնկրետ ժամանակահատվածի (եռամսյակի, տարվա կամ այլ ժամանակահատվածի) համար նախատեսված վճարի` մեկ ամսվան բաժին ընկնող չափով,

գ. նվիրատվության, ժառանգության, անհատույց օգտագործման կամ հատուցում չենթադրող այլ դեպքերում 8-րդ սյունակում նշվում է «0».

9) «9. VIN-կոդը» սյունակում լրացվում է շարժական գույքի հաշվառման համարը (Vehicle identification number, VIN)` դրա առկայության դեպքում.

10) «10. Օտարողի (վարձատուի) բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ օտարողին (վարձատուին) պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով: Ընդ որում, եթե`

ա. գույքն օտարողին (վարձատուին) պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 10-րդ սյունակում նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց՝ 10-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց՝ 10-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով.

11) «11. Օտարողի (վարձատուի) անունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) անունը.

12) «12. Օտարողի (վարձատուի) ազգանունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) ազգանունը.

13) «13. Օտարողի (վարձատուի) հայրանունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հայրանունը (առկայության դեպքում).

14) «14. Օտարողի (վարձատուի) ծննդյան ամսաթիվը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) ծննդյան ամսաթիվը.

15) «15. Օտարողի (վարձատուի) ՀԾՀ» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հանրային ծառայության համարանիշը, իսկ բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

16) «16. Օտարողի (վարձատուի) քաղաքացիությունը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) քաղաքացիությունը.

17) «17. Օտարողի (վարձատուի) անվանումը» սյունակը լրացվում է, եթե օտարողը (վարձատուն) կազմակերպություն է: Սյունակում լրացվում է տվյալ կազմակերպության լրիվ անվանումը.

18) «18. Օտարողի (վարձատուի) իրավաբանական անձի պետական գրանցման համարը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

19) «19. Օտարողի (վարձատուի) ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե օտարողը (վարձատուն) կազմակերպություն է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հարկ վճարողի հաշվառման համարը.

20) «20. Օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

21) «21. Օտարողի (վարձատուի) գրանցման վայրը» սյունակում լրացվում է օտարողի (վարձատուի) գրանցման վայրը.

22) «22. Օտարողի (վարձատուի) անձնագրի տվյալները» սյունակում լրացվում են օտարողի (վարձատուի) անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը.

23) «23. Ձեռք բերողի (վարձակալի) բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ ձեռք բերողին պատկանող բաժնային սեփականության չափը՝ տոկոսներով: Ընդ որում, եթե`

ա. գույքը ձեռք բերողին պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 23-րդ սյունակում նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց՝ 23-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականության իրավունքով ձեռք է բերվում մի քանի անձանց կողմից, ապա նշված գույքի հետ կապված գործարքն արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց՝ 23-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով.

24) «24. Ձեռք բերողի (վարձակալի) անունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) անունը.

25) «25. Ձեռք բերողի (վարձակալի) ազգանունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) ազգանունը.

26) «25. Ձեռք բերողի (վարձակալի) հայրանունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հայրանունը (առկայության դեպքում).

27) «27. Ձեռք բերողի (վարձակալի) ծննդյան ամսաթիվը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) ծննդյան ամսաթիվը.

28) «28. Ձեռք բերողի (վարձակալի) ՀԾՀ» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հանրային ծառայության համարանիշը, իսկ բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

29) «29. Ձեռք բերողի (վարձակալի) քաղաքացիությունը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) քաղաքացիությունը.

30) «30. Ձեռք բերողի (վարձակալի) անվանումը» սյունակը լրացվում է, եթե ձեռք բերողը (վարձակալը) կազմակերպություն է: Սյունակում լրացվում է տվյալ կազմակերպության լրիվ անվանումը.

31) «31. Ձեռք բերողի (վարձակալի) իրավաբանական անձի պետական գրանցման համարը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.

32) «32. Ձեռք բերողի (վարձակալի) ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե ձեռք բերողը (վարձակալը) կազմակերպություն է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հարկ վճարողի հաշվառման համարը.

33) «33. Ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

34) «34. Ձեռք բերողի (վարձակալի) գրանցման վայրը» սյունակում լրացվում է ձեռք բերողի (վարձակալի) գրանցման վայրը.

35) «35. Ձեռք բերողի (վարձակալի) անձնագրի տվյալները» սյունակում լրացվում են ձեռք բերողի (վարձակալի) անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը կամ նույնականացման քարտը տրամադրած մարմնի ծածկագիրը.

36) «36. Վճարման ձևը» սյունակում լրացվում է պայմանագրով նախատեսված գումարի վճարման ձևը՝ «միանվագ», «տարաժամկետ», «փուլային» կամ նշվում է «0».

37) շարժական գույքի վարձակալության գործարքներն արտացոլելիս «37. Ծանոթագրություն» սյունակում նշվում է պայմանագրի ժամկետը (սկզբի և ավարտի օրերը, ամիսները և տարեթվերը), իսկ եթե պայմանագրով ժամկետ սահմանված չէ, ապա «37. Ծանոթագրություն» սյունակում նշվում է «անժամկետ» բառը:

(9-րդ կետը փոփ., խմբ. 14.10.21 N 1692-Ն)

10. Գույքի փոխանակության գործարքների դեպքում, եթե`

1) շարժական գույքը փոխանակվում է շարժական գույքով, ապա գործարքը լրացվում է մեկ հերթական համարով (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը)` տարբեր գույքի առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ այն դեպքում, երբ բացակայում է պայմանագրային գումարը, «7. Պայմանագրի գումարը» սյունակում նշվում է «0», իսկ 27-րդ սյունակում նշվում են «փոխանակում այլ շարժական գույքի հետ» բառերը.

2) շարժական գույքը փոխանակվում է այլ գույքի հետ, ապա գործարքը լրացվում է առուվաճառքի գործարքների լրացման համար սահմանված կարգով, իսկ եթե բացակայում է պայմանագրի գումարը «7. Պայմանագրի գումարը» սյունակում նշվում է «0», իսկ 27-րդ սյունակում նշվում են «փոխանակում այլ գույքի հետ» բառերը: Շարժական գույքի հետ փոխանակվող այլ գույքի վերաբերյալ տվյալներ չեն լրացվում:

11. Նոր ստեղծված շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցելիս լրացվում են աղյուսակի 1-3-րդ, 17-25-րդ սյունակները, իսկ տեխնիկայի Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ 1-4-րդ, 6-րդ, 17-25-րդ սյունակները:

12. Շարժական գույքը լուծարելու դեպքում լրացվում են աղյուսակի 1-4-րդ, 7-րդ` VIN-կոդի առկայության դեպքում, 8-16-րդ սյունակները:

13. Եթե օդային փոխադրամիջոցն օտարողը կամ վարձատուն օտարերկրյա քաղաքացի կամ կազմակերպություն է, ապա N 1 ձևի 6-րդ, 8-րդ և 26-րդ սյունակները լրացնելը պարտադիր չէ:

(13-րդ կետը փոփ. 14.10.21 N 1692-Ն)

14. Գյուղատնտեսական տեխնիկայի օտարման կամ վարձակալության վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելիս` N 1 ձևի 13-րդ և 22-րդ սյունակները չեն լրացվում:

(14-րդ կետը փոփ. 14.10.21 N 1692-Ն)

14.1. N 2 ձևի տիտղոսային մասը լրացվում է հետևյալ կարգով՝

1) «I. Տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը» տողում նշվում է տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը.

2) «II. Հեռախոսահամարը» տողում լրացվում է տեղեկություններ ներկայացնող մարմնի` տեղեկությունները լրացնելու և ներկայացնելու համար պատասխանատու պաշտոնատար անձի հեռախոսահամարը.

3) «III. Ամսաթիվը» տողում լրացվում են տեղեկությունները ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

(14.1-ին կետը լրաց. 14.10.21 N 1692-Ն)

14.2. Գույքին առնչվող տեղեկությունները (N 2 ձևի 1-20-րդ սյունակները) լրացվում են հետևյալ կարգով՝

1) «1. N/N» սյունակում լրացվում է տողի հերթական համարը.

2) «2. Գույքի ծածկագիրը (կոդը)» սյունակում լրացվում է տվյալ շարժական գույքի տեսակը բնութագրող ծածկագիրը (կոդը)`

 

Շարժական գույքի
ծածկագիրը (կոդը)

Շարժական գույքի տեսակը

202

անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ

203

կցորդ, կիսակցորդ

204

օդային փոխադրամիջոց

205

ջրային փոխադրամիջոց

 

3) «3. Մակնիշը» սյունակում լրացվում է շարժական գույքի մակնիշը.

4) «4. Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը.

5) «5. Շարժիչի հզորությունը» սյունակում լրացվում է շարժական գույքի շարժիչի հզորությունը.

6) «6. Ձեռք բերման ամսաթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի ձեռքբերման ամսաթիվը (տեխնիկայի տարաժամկետ ձեռքբերման դեպքում՝ տեխնիկայի հանձնման-ընդունման ամսաթիվը).

7) «7. VIN-կոդը» սյունակում լրացվում է շարժական գույքի հաշվառման համարը (Veհicle identification number, VIN)` դրա առկայության դեպքում.

8) «8. Սեփականատիրոջ բաժնեմասը» սյունակում լրացվում է նշված գույքի նկատմամբ սեփականատիրոջը պատկանող բաժնային սեփականության չափը` տոկոսներով: Ընդ որում, եթե`

ա. գույքը սեփականատիրոջը պատկանում է միանձնյա սեփականության իրավունքով, ապա 8-րդ սյունակում նշվում է «100»,

բ. գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքը արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր համասեփականատիրոջ տվյալների դիմաց՝ 8-րդ սյունակում, նշվում է «համատեղ» բառը,

գ. գույքը բաժնային սեփականություն իրավունքով պատկանում է մի քանի անձանց, ապա նշված գույքը արտացոլվում է մեկ հերթական համարի տակ (առաջին սյունակում նշվում է նույն հերթական համարը), իսկ յուրաքանչյուր սեփականատիրոջ տվյալների դիմաց՝ 8-րդ սյունակում, լրացվում է իր բաժնեմասի չափը` տոկոսներով.

9) «9. Սեփականատիրոջ անունը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ անունը.

10) «10. Սեփականատիրոջ ազգանունը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ ազգանունը.

11) «11. Սեփականատիրոջ հայրանունը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ հայրանունը (առկայության դեպքում).

12) «12. Սեփականատիրոջ ծննդյան ամսաթիվը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ ծննդյան ամսաթիվը.

13) «13. Սեփականատիրոջ ՀԾՀ» սյունակում լրացվում է սեփականատիրոջ հանրային ծառայության համարանիշը, իսկ բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

14) «14. Սեփականատիրոջ քաղաքացիությունը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ քաղաքացիությունը.

15) «15. Սեփականատիրոջ անվանումը» սյունակը լրացվում է, եթե սեփականատերը կազմակերպություն է: Սյունակում լրացվում է տվյալ կազմակերպության լրիվ անվանումը.

16) «16. Սեփականատիրոջ իրավաբանական անձի պետական գրանցման համարը» սյունակում լրացվում է, եթե սեփականատերը կազմակերպություն է։ Սյունակում լրացվում է սեփականատիրոջ իրավաբանական անձի պետական գրանցման համարը․

17)«17. Սեփականատիրոջ ՀՎՀՀ» սյունակը լրացվում է, եթե սեփականատերը կազմակերպություն է կամ անհատ ձեռնարկատեր: Սյունակում լրացվում է սեփականատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը.

18) «18. Սեփականատիրոջ հաշվառման վայրը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ հաշվառման վայրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրը.

19) «19. Սեփականատիրոջ գրանցման վայրը» սյունակում լրացվում է սեփականատիրոջ գրանցման վայրը.

20) «20. Սեփականատիրոջ անձնագրի տվյալները» սյունակում լրացվում են սեփականատիրոջ անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը և անձնագիրը տրամադրած ոստիկանության մարմնի ծածկագիրը:

(14.2-րդ կետը լրաց. 14.10.21 N 1692-Ն)

15. Սույն կարգին համապատասխան «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տեղեկատվության փոխանցման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(15-րդ կետը փոփ. 14.10.21 N 1692-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

20.......թվականի .................... եռամսյակի ընթացքում շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից ներկայացվող շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ

 

I.

Տեղեկու-
թյուններ
ներկայաց-
նող մարմնի
անվանումը

 

 

II.

Հեռախոսահամարը

 

III.

Ամսաթիվը

 

NN

Գույքի ծած-կա-գիրը (կոդը)

Գործ-արքի ծած-կագիր (կոդը)

Մակ-նիշը

Թո-ղարկ-ման տարե-թիվը

Շար-ժիչի հզո-րութ-յունը

Օտար-ման ամսա-թիվը

Պայ-մա-նագրի գու-մարը

VIN-կոդը

Օտարողի (վարձատուի)

բաժ-նե-մասը

անունը

ազգ-անուն

հայր-անունը

ծննդ-յան ամսա-թիվ

ՀԾՀ

քաղաք-ացիութ-յուն

անվա-նում

իրավա-բանա-կան անձի պետա-կան գրանց-ման համարը

ՀՎՀՀ

hաշ-վառ-ման վայրը

գրանց-ման վայրը

անձնա-գրի տվյալ-ները

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

                                           


 
 
 

Ձեռք բերողի (վարձակալի)

Վճար-ման
ձևը

Ծանոթա-գրություն

բաժնե-մասը

անունը

ազգ-անուն

հայր-անունը

ծննդ-
յան ամսա-թիվ

ՀԾՀ

քաղաք-ացիութ-յուն

անվա-նում

իրավա-
բանական
անձի պետական գրանցման համարը

ՀՎՀՀ

hաշվառ-ման
վայրը

գրանց-ման վայրը

անձնա-գրի
տվյալ-ները

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

34

35

36

37

                             

 

Գույքի ծածկագիրը (կոդը)

202 բոլորի ՏՄ-ների համար

203 կցորդ, կիսակցորդ

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

Շարժական գույքը հաշվառող կամ շարժական գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից ներկայացվող շարժական գույքի և դրանց սեփականատերերի վերաբերյալ

 

I.

Տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը

 

II.

Հեռախոսահամարը

 

III.

Ամսաթիվը

 

NN

ը/կ

Գույքի ծած- կա- գիրը (կոդը)

Մակնիշը

Թողարկ- ման տարե- թիվը

Շարժիչի հզորու- թյունը

Ձեռք- բերման ամսա- թիվը

VIN-

կոդը

Սեփականատիրոջ

բաժնե- մասը

անունը

ազգա- նունը

հայրա- նունը

ծննդ-յան ամսա-թիվը

ՀԾՀ

քաղաքա- ցիութ-յունը

անվա- նումը

իրավա-բանական անձի պետական գրանցման համարը

ՀՎՀՀ

հաշ- վառ-ման վայրը

գրանց-ման վայրը

անձնա-գրի տվյալ- ները

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
                                     

 

(հավելվածը փոփ. 05.12.19 N 1720-Ն, փոփ., խմբ., լրաց. 14.10.21 N 1692-Ն, փոփ.  03.02.22 N 126-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան