|
09.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2020 թվականի N 1343-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների դիակների, գերիների և անհայտ կորած անձանց հայտնաբերման և վերադարձի հետ կապված աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
09.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. դեկտեմբերի 9-ի N 1343-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Տիգրան Ավինյան | - ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար) |
| Վաղարշակ Հարությունյան | - ՀՀ պաշտպանության նախարար |
| Արսեն Թորոսյան | - ՀՀ առողջապահության նախարար |
| Մեսրոպ Առաքելյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
| Սուրեն Պապիկյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար |
| Անդրանիկ Փիլոյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար |
| Ռուբեն Ռուբինյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
| Մարիա Կարապետյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
| Արայիկ Հարությունյան | - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
| Սարգիս Թորոսյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
| Արտակ Ապիտոնյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
| Ստեփան Մելքոնյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
| Արթուր Մարտիրոսյան | - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
| Եղիշե Կիրակոսյան | - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ |
| Զարուհի Մաթևոսյան | - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական |
| Ռաֆայել Վարդանյան | - ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ (համաձայնությամբ) |
| Արտյոմ Սեդրակյան | - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ) |
| Նժդեհ Հովսեփյան | - «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն |
(հավելվածը լրաց. 10.12.20 N 1346-Ա)
|
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |