ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 401-Ա
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 104,812,700 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
14.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 401-Ա որոշման |
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. |
Ծրագրի նպատակը |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության բարելավում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Կովկասի բնության հիմնադրամ |
4. |
Ծրագրի կատարողը |
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ, Արարատի մարզ, քաղ. Վեդի, Կասյան 79, ՀՎՀՀ՝ 04108656 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արարատի մարզ, քաղ. Վեդի, շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
104 812 700 ՀՀ դրամ, որից 6 460 800 նախորդ տարվա մնացորդը |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի մայիսի 24-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2021 թվականի ծրագիր` 24.05.2021 թ. - 31.12.2021 թ. - 104 812 700 դրամ, այդ թվում` 1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում - 8 918.0 հազ. դրամ, 2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում - 3 843.9 հազ. դրամ, 3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում - 300.0 հազ. դրամ, 4. Կենցաղային և հանրային նյութերի ձեռքբերում - 300.0 հազ. դրամ, 5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում - 685.1 հազ. դրամ, 6. Վարչական սարքավորումների ձեռքբերում - 1 983.0 հազ.դրամ 7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում - 1 750.0 հազ. դրամ, 8. Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման ձեռքբերում - 300.0 հազ. դրամ 9. Տեղեկատվական ծառայությունների ձեռքբերում - 450.0 հազ. դրամ 10. Ծառայությունների ձեռքբերում - 14 428.8 հազ. դրամ: 11. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ուղղված ծախսեր - 71 853.9 հազ. դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 8 918.0 հազ. դրամ, այդ թվում` ● Բենզին «Ռեգուլյար» - 1 480.0 հազ. դրամ (4000 լիտր)● Դիզելային վառելիք - 700.00 հազ. դրամ (2000 լիտր) ● Սեղմված բնական գազ - 5 760.0 հազ. դրամ (18000 խմ) ● Հակասառիչ հեղուկ -150.0 հազ. դրամ (100 լիտր) ● Շարժիչի յուղ - 180.0 հազ. դրամ (90 լիտր) ● Ավտոմեքենաների անիվներ - 456.0 հազ. դրամ (12 հատ) ● Կուտակիչ մարտկոց - 192.0 հազ. դրամ (6 հատ) 2. Գրասենյակային նյութերի և հագուստի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 3 843.9 հազ. դրամ, այդ թվում` ● Գրասենյակային նյութեր և գրենական պիտույքներ - 411.9 հազ. դրամ ● Հատուկ արտահագուստ - 432.0 հազ. դրամ (4 հատ) ● Հատուկ արտահագուստ - 3 000.00 հազ. դրամ (60 հատ) 3. Առողջապահական և լաբորատոր նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 300.0 հազ. դրամ, այդ թվում` ● Դեղորայք - 300.0 հազ. դրամ 4. Կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 300.0 հազ. դրամ, այդ թվում` ● Կենցաղային և տնտեսական նյութեր - 300.0 հազ. դրամ 5. Հատուկ նպատակային այլ նյութերի ձեռքբերում գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 685.1 հազ. դրամ, այդ թվում` □ Շինանյութ և մանրարժեք առարկաներ - 685.1 հազ. դրամ 6. Վարչական սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1 983.0 հազ. դրամ, այդ թվում՝ ● Համակարգիչ - 900.0 հազ. դրամ (2 հատ) ● Ներքնակներ - 40.0 հազ. դրամ (2 հատ) ● Դարակներով պահարան - 180.0 հազ. դրամ (2 հատ) ● Ռեզերվային սերվերի հիշողության կրիչ - 100.0 հազ. դրամ (2 հատ) ● Բազկաթոռ - 50.0 հազ. դրամ (1 հատ) ● Բազկաթոռ, շարժական կաշվե - 420.0 հազ. դրամ (3 հատ) ● Մահճակալ - 80.0 հազ. դրամ (1 հատ) ● Աթոռ - 108.0 հազ. դրամ (8 հատ) ● Սեղաններ - 105.0 հազ. դրամ (3 հատ) 7. Այլ մեքենաների և սարքավորումների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 1 750.0 հազ. դրամ, այդ թվում՝ ● Տեսահսկողության համակարգ- 1 հատ- 1 750.0 հազ. դրամ 8. Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 300.0 հազ. դրամ, այդ թվում՝ ● Շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման աշխատանքներ - 300.0 հազ. դրամ 9. Տեղեկատվական ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 450.0 հազ. դրամ, այդ թվում` ● Ցուցանակներ և հարակից առարկաներ - 150.0 հազ. դրամ (10 հատ) ● Բուկլետներ - 200.0 հազ. դրամ (200 հատ) ● Գովազդային նյութեր - 100.0 հազ. դրամ 10.Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 14 428.8 հազ. դրամ, այդ թվում` ● Էլեկտրամատակարարում - 600.0 հազ. դրամ ● Գազամատակարարում - 900.0 հազ. դրամ ● Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն - 700.0 հազ. դրամ ● Համացանց - 742.0 հազ. դրամ ● Դոմենային անվանում - 12.0 հազ. դրամ ● Վեբ հոսթինգ - 30.0 հազ. դրամ ● Նավիգացիոն ծառայություն - 670.8 հազ. դրամ ● Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն - 200.0 հազ. դրամ ● Ավտոմեքենաների վերանորոգման ծառայություն - 5 000.0 հազ. դրամ ● Համակարգչային սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծառայություն - 250.0 հազ. դրամ ● Տեսագրման սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություն - 750.0 հազ.դրամ ● Խմելու ջուր - 100.0 հազ. դրամ ● Կենցաղային ծառայություն - 54.0 հազ. դրամ ● Առողջապահության ապահովագրման ծառայություն - 2 000.0 հազ. դրամ ● Հակահրդեհային պաշտպանության ծառայություն - 2 000.0 հազ. դրամ ● Ներկայացուցչական ծառայություն - 420.0 հազ. դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր - 3 196.9 հազ. դրամ 1. Գրասենյակային պարագաներ - 411.9 հազ. դրամ 2. Կենցաղային և հանրային սննդի նյութեր - 150.0 հազ. դրամ 3. Հատուկ նպատակային այլ նյութեր - 120.0 հազ. դրամ 4. Կոմունալ ծախսեր - 2 515.0 հազ. դրամ ● Էլեկտրամատակարարում - 300.0 հազ. դրամ ● Գազամատակարարում - 900.0 հազ. դրամ ● Միջազգային և միջքաղաքային հեռախոսային կապի ծառայություն - 400.0 հազ. դրամ ● Համացանց - 369.0 հազ. դրամ ● Դոմենային անվանում - 12.0 հազ. դրամ ● Վեբ հոսթինգ - 30.0 հազ. դրամ ● Գրասենյակային սարքավորումների ընթացիկ վերանորոգման ծառայություն - 250.0 հազ. դրամ ● Կենցաղային ծառայություն - 54.0 հազ. դրամ ● Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություն - 200.0 հազ. դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
14.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
