ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 979-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 726-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 18-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի N 582-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 726-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «անհատական» բառը.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով՝
«1.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը որոշվում է համապատասխան նախարարի կողմից։».
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
13.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 979-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 18-ի N 726-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
1. Ծրագրի ոլորտը համակարգող ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար)
2. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
3. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
4. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
5. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
6. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
7. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
8. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ
9. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության գիտատեխնիկական քաղաքականության բաժնի պետ
10. Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ծրագրերի ավագ պատասխանատու (համաձայնությամբ. դիտորդ)
11. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համակարգող (աշխատանքային խմբի քարտուղար. համաձայնությամբ)»։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|