«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2005 թվականի N 2326-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 19.03.20 N 333-Ն)
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.1» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 19.03.20 N 333-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 19.03.20 N 333-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 19.03.20 N 333-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության) ծառայողական ավտոմոբիլների հաշվառման (Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում առաջին անգամ հաշվառվող ավտոմոբիլների համար), վերահաշվառման (Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում առնվազն մեկ անգամ հաշվառված ավտոմոբիլների համար) և հաշվառման համարանիշների (այսուհետ` համարանիշներ) տրամադրման ընթացակարգերը:
(1-ին կետը փոփ. 19.03.20 N 333-Ն)
2. Պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլները հաշվառվում և վերահաշվառվում են համապատասխան պետական կառավարչական հիմնարկների անվանմամբ (բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի երկրորդ, երրորդ պարբերություններում նշված մարմինների)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 9-րդ կետին համապատասխան:
Պետական կառավարչական հիմնարկ չունեցող պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլները հաշվառվում են համապատասխան պետական մարմնի անվանմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակի աղյուսակի 5.1, 5.2 և 6.1-ին տողերում նշված մարմինների ծառայողական ավտոմոբիլները հաշվառվում են համապատասխան առանձնացված ստորաբաժանումների անվանմամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, պետական կառավարման համակարգի մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության մարզպետների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշների նիշերը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
(2-րդ կետը խմբ. 24.06.10 N 797-Ն, խմբ., փոփ. 19.03.20 N 333-Ն, փոփ. 23.12.21 N 2104-Ն)
3. Պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլները հաշվառելու, վերահաշվառելու և համարանիշներ տալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
ա) պետական մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատված դիմում` համաձայն N 1 ձևի, որում պետք է արտացոլվեն`
պետական մարմնի լրիվ անվանումը և գտնվելու վայրը,
պետական մարմնի կողմից ծառայողական ավտոմոբիլների հաշվառման կամ վերահաշվառման հետ կապված գործողություն կատարելու համար լիազորված անձի տվյալները,
պետական մարմնի հաշվեկշռում գտնվող և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում այդ պետական մարմնի կառավարչական հիմնարկի անվանմամբ հաշվառված ծառայողական ավտոմոբիլների քանակային տվյալները,
հաշվառվող կամ վերահաշվառվող ծառայողական ավտոմոբիլների տեխնիկական տվյալները` նույնացման թիվը, ինչպես նաև թափքի, հենասահքի, շարժիչի համարները (վերջիններս` առկայության դեպքում),
դիմումին կցվող փաստաթղթերի անվանումները.
բ) ծառայողական ավտոմոբիլի ձեռքբերման փաստաթղթերի բնօրինակները.
գ) անդորրագրեր`
(պարբերությունն ուժը կորցրել է 19.03.20 N 333-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 19.03.20 N 333-Ն)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված բնապահպանական հարկի (միայն հաշվառման ժամանակ):
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքերում, բացի նշված փաստաթղթերից, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում համապատասխան մարմինների ղեկավարների կամ աշխատակազմերի ղեկավարների կողմից պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակների մասին` համաձայն N 2 ձևի, ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից այդ սահմանաքանակով ծառայողական ավտոմոբիլների պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում գումար նախատեսված լինելու մասին տեղեկանքները` համաձայն N 3 ձևի.
ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացնում իր ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում դրանց պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար նախատեսված գումարների մասին տեղեկանք` համաձայն N 4 ձևի:
(3-րդ կետը խմբ., փոփ. 19.04.18 N 473-Ն, փոփ. 19.03.20 N 333-Ն)
4. Պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակի համապատասխանության դեպքում ներկայացված փաստաթղթերի և ծառայողական ավտոմոբիլի տեխնիկական վիճակի ու տվյալների ստուգումից հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում, հատկացվում են հաշվառման համարանիշներ և հաշվառման վկայագիր:
(4-րդ կետը խմբ. 19.03.20 N 333-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 10-րդ կետի «ա» ենթակետի պահանջները չապահովելու, ծառայողական ավտոմոբիլի փաստացի և հաշվառման փաստաթղթերի տվյալների անհամապատասխանության, ինչպես նաև դրա տեխնիկական վիճակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին չհամապատասխանելու դեպքում` համարանիշներ և հաշվառման վկայագիր չեն տրվում` մերժման պատճառի մասին նշում կատարելով դիմումի վրա:
(5-րդ կետը փոփ. 19.03.20 N 333-Ն)
|
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Ճանապարհային ոստիկանության ______________ հաշվառման-քննական բաժնի (բաժանմունքի, խմբի) պետին ______________________________________________
ՀՀ պետական մարմնի անվանումը _____________________________________ Գտնվելու վայրը _________________________________________________________ (երբ և ում կողմից է տրվել)
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում ենք հաշվառել, վերահաշվառել (ավելորդը ջնջել) ծառայողական ավտոմոբիլը`
մակնիշը, մոդելը __________, տեսակը _________, թափքի տեսակը___________, նույնացման համարը __________________, շարժիչը ____________________, թափքը ____________, հենասահքը __________, գույնը _________________, համարանիշը _____________, հաշվառման վկայագիրը _____ N _______________, __________, թողարկման տարեթիվը _________:
Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը`
1. _________________________ 3. ____________________________ 2. _________________________ 4. ____________________________
|
Ձև N 2
_______________________ (ՀՀ պետական մարմնի անվանումը)
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
______________________________________________________ (ՀՀ պետական մարմնի ______________________________________________________ անվանումը և գտնվելու վայրը)
Ծառայողական ավտոմոբիլների 200 թ. սահմանաքանակը սահմանված է ________ ____________ միավոր:
(ձևը փոփ. 19.03.20 N 333-Ն ) |
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տրվում է այն մասին, որ ________________ ծառայողական ավտոմոբիլների ____ (ՀՀ պետական մարմնի անվանումը)
միավոր սահմանաքանակի պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար Հայաստանի Հանրապետության 200 թ. պետական բյուջեով նախատեսված են գումարներ:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
|
(ձևը փոփ. 19.04.18 N 473-Ն, 19.03.20 N 333-Ն )
Ձև N 4
ՀՀ կենտրոնական բանկ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ __________________________________________________________ (ՀՀ պետական մարմնի __________________________________________________________
Ծառայողական ավտոմոբիլների 200 թ. սահմանաքանակը սահմանված է ______ միավոր, որոնց պահպանման համար Հայաստանի Հանրապետության 200 թ. պետական բյուջեով նախատեսված են գումարներ:
(ձևը փոփ. 19.04.18 N 473-Ն, փոփ. 19.03.20 N 333-Ն)
|
(հավելվածը խմբ. 24.06.10 N 797-Ն, խմբ., փոփ. 19.04.18 N 473-Ն, խմբ., փոփ. 19.03.20 N 333-Ն, փոփ. 23.12.21 N 2104-Ն)