Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.01.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2021

14.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2021 թվականի N 22-Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 23-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել հանրային հեռարձակողի խորհրդի անդամի մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

15.01.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունվարի 14-ի N 22-Ն որոշման

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հանրային հեռարձակողի խորհրդի (այսուհետ` խորհուրդ) անդամի թափուր տեղի համալրման մրցույթին (այսուհետ` մրցույթ) մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու ընթացակարգը:

 

2. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

2. Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.

4) ինքնակենսագրություն՝ համաձայն N 2 ձևի.

5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր՝ գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).

6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները, հանրային հեռարձակողի զարգացման հայեցակարգը (մինչև 5 էջ) և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար.

7) 2 լուսանկար` 3x4 չափսի.

8) հայտարարություն՝ համաձայն N 3 ձևի:

3. Փաստաթղթերը 5 օրինակից ներկայացվում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ մրցույթի անցկացման մասին հայտարարելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն քննարկվում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

Հեռուստատեսության և ռադիոյի

 հանձնաժողովի նախագահ

_____________________________ -ին
(անունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Խորհրդի անդամի մրցույթին մասնակցելու վերաբերյալ

 

Դիմումատուի անունը, ազգանունը

_________________________________________________________

 

Հաշվառման հասցեն

_________________________________________________________

 

Հեռախոսահամարը, էլ. հասցեն

_________________________________________________________

 

Կից փաստաթղթերը՝

 

 1. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն

 ______ թերթ,
 2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն   ______ թերթ,
 3. ինքնակենսագրություն   ______ թերթ,
 4. ուղեկցող նամակ   ______ թերթ,
 5. հայտարարություն   ______ թերթ,
 6. այլ փաստաթղթեր   ______ թերթ,
 7. 2 լուսանկար` 3x4 սմ չափսի,  

 

Ընդամենը ________ թերթ:

 

 Դիմող

 ___________________

(անունը, ազգանունը)

___________________

(ստորագրությունը)

___________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

Ձև N 2

 

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Անունը, հայրանունը, ազգանունը

        

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը

 

Ծննդյան վայրը, երկիրը

 

Հաշվառման բնակավայրը

 

Մշտական բնակավայրը

 

Քաղաքացիությունը

 

Ընտանեկան դրությունը (պարտադիր չէ պատասխանել)

 
   

Օտար լեզուների իմացությունը.
Բանավոր.
նշել լեզուն և իմացության մակարդակը՝ վատ կամ բավարար, կամ լավ

 

Օտար լեզուների իմացությունը.
Գրավոր.
նշել լեզուն և իմացության մակարդակը՝ վատ կամ բավարար, կամ լավ

 
   

Ուսումնառությունը, կրթությունը.
թվել կրթօջախները, տարիները, մասնագիտացումները

 
   

Աշխատանքային գործունեությունը.
թվել աշխատավայրերը, փորձագիտական աշխատանքը, տարիները, պաշտոնները

 
   

Տեսալսողական մեդիայի, գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտներում գործունեության փորձի նկարագիրը.
թվել հիմնարկները կամ կազմակերպությունները, տարիները, մասնագիտացումները

 
   

Վերապատրաստումները.
թվել տարիները, ծրագրերը, մասնակցության կարգավիճակը

 
   

Այլ տեղեկություններ.
գիտական հոդվածներ, մենագրություններ, պետական, կառավարական և այլ պարգևներ: Հնարավորության դեպքում նշել համացանցային հղումներ

 
   

Այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ եք համարում հաղորդել մրցութային հանձնաժողովին

 
   

Հեռախոսահամարը

 

Էլեկտրոնային հասցեն

 

Փոստային հասցեն

 

Անհատական բլոգը կամ համացանցային էջը (առկայության դեպքում)

 

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

_____________________________________________________________________________________ -ի

անունը, ազգանունը և հայրանունը

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» oրենքի դրույթներով՝ հայտնում եմ հետևյալը՝

1. հայերենին ____________________________________________________________________________

(տիրապետում եմ, չեմ տիրապետում)

 

2. դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ

________________________________________________________________________________________

(ճանաչված եմ, ճանաչված չեմ)

 

3. սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն

________________________________________________________________________________________

(ունեմ, չունեմ)

 

4. կուսակցությունների ղեկավար մարմնի անդամ և նրա հետ փոխկապակցված անձ

________________________________________________________________________________________

(հանդիսանում եմ, չեմ հանդիսանում)

 

5. մասնավոր հեռարձակողների հիմնադիր

________________________________________________________________________________________

(հանդիսանում եմ, չեմ հանդիսանում)

 

6. Հայաստանի Հանրապետության նախագահ և նրա հետ փոխկապակցված անձ

_________________________________________________________________________________________

(հանդիսանում եմ, չեմ հանդիսանում)

 

7. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ և նրա հետ փոխկապակցված անձ

_________________________________________________________________________________________

(հանդիսանում եմ, չեմ հանդիսանում)

 

8. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ և նրա հետ փոխկապակցված անձ

_________________________________________________________________________________________

(հանդիսանում եմ, չեմ հանդիսանում)

 

 ___________________

(ստորագրությունը)

___________________

(լրացնողի անունը, ազգանունը)

 

___________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան