03.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1926-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8րդ և 928.9-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով՝
«7) մասնագիտական ստաժում հաշվառվող՝ որոշ պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները՝ համաձայն N 7 հավելվածի:».
2) որոշումը լրացնել N 7 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
3) որոշման N 1 հավելվածում՝
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ ենթակետերով՝
«5) բանկ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.
6) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ:»,
բ. 4-րդ կետը «եղանակով» բառից հետո լրացնել «`բանկում դիմողի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով» բառերով,
գ. 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «բանկային հաշվի համարը» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ հուղարկավորության նպաստը» բառերով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» պարբերությամբ՝
«գ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, հուղարկավորության նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում այդ գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»,
դ. 9-րդ կետում «դիմողի» բառը փոխարինել «բանկում դիմողի անվամբ բացված» բառերով,
ե. 11-րդ կետում «Զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև օրինական ներկայացուցիչը) միանվագ դրամական օգնությունը նշանակելու համար տարածքային բաժին է ներկայացնում» բառերը փոխարինել «Միանվագ դրամական օգնությունը նշանակելու համար ցանկացած տարածքային բաժին է ներկայացվում`» բառերով,
զ. 11-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «բանկային հաշվի համարը (խնամակալի դիմելու դեպքում` երեխայի անվամբ բացված)» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), բանկի անվանումը, որտեղից զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը) ցանկանում է ստանալ միանվագ դրամական օգնությունը» բառերով,
է. 11-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» պարբերություններով՝
«գ. զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում), եթե դիմողը զոհվածի ընտանիքի անդամը (նրա օրինական ներկայացուցիչը) չէ.
դ. նշում այն մասին, որ զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը) տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, միանվագ դրամական օգնության գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում միանվագ դրամական օգնության գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.»,
ը. 11-րդ կետի 3-րդ ենթակետը «դիմողի» բառից հետո լրացնել «(եթե դիմողը զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցիչը) չէ) և զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչի)» բառերով,
թ. 13-րդ կետի 2-րդ ենթակետում «դիմողին» բառը փոխարինել «զոհվածի ընտանիքի անդամին (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչին)» բառերով,
ժ. 14-րդ կետում «դիմողը» բառը փոխարինել «զոհվածի ընտանիքի անդամը» բառերով,
ժա. 15-րդ կետում «դիմողի» բառը փոխարինել «զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի) անվամբ բացված» բառերով,
ժբ. 16-րդ կետում «դիմողին» բառը փոխարինել «հուղարկավորություն կատարած անձին կամ զոհվածի ընտանիքի անդամին կամ սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչին (այսուհետ` շահառու)» բառերով, իսկ «դիմողի» բառը փոխարինել «շահառուի» բառով,
ժգ. 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին, 17.2-րդ և 17.3-րդ կետերով՝
«17.1. Նշանակված, սակայն հուղարկավորություն կատարած անձի մահվան պատճառով չվճարված հուղարկավորության նպաստի գումարը ենթակա է ժառանգման:
17.2. Նշանակված, սակայն զոհվածի ընտանիքի անդամի (զոհվածի ընտանիքի անդամի նրա օրինական ներկայացուցչի) մահվան պատճառով չվճարված միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է զոհվածի ընտանիքի` այդ օգնությունը ստանալու իրավունք ունեցող այլ անդամին (զոհվածի ընտանիքի անդամի օրինական ներկայացուցչին):
17.3. Հուղարկավորության նպաստը կամ միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար սահմանված կարգով:».
4) որոշման N 2 հավելվածում՝
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս օրենքի N 1 հավելվածով սահմանված պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածներին հավասարեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածի 3-րդ սյունակում նշված պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները:»,
բ. 4-րդ կետում «հատուկ քննչական ծառայության ծառայողի, քննչական կոմիտեի ծառայողի, հարկային ծառայության քննիչի, մաքսային ծառայության քննիչի» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած, քննչական կոմիտեի ծառայողի, հարկային ծառայության քննիչի (այդ թվում՝ քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի պետի և նրա տեղակալների), մաքսային ծառայության քննիչի (այդ թվում՝ քննչական վարչության բաժնի պետի և նրա տեղակալների)» բառերով,
գ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ՝
«4.1. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը:»,
դ. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետ՝
«12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի և Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը մասնագիտական ստաժում հաշվառվում է անձի համար կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված լինելու դեպքում, ինչը հաստատվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվությամբ:».
5) որոշման N 3 հավելվածում՝
ա. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝
«1.1. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝
1) բանկ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` ծառայություն) հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կամ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկ.
2) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշիվ կամ 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված սոցիալական ապահովության հաշիվ.»,
բ. 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «հասցեն,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),» բառերով, իսկ «բ» պարբերությունում «դիմողի բանկային հաշվի համարը» բառերը փոխարինել «ծառայության հետ սոցիալական ապահովության պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ կենսաթոշակը» բառերով,
գ. 2-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ՝
«դ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով կամ առանց բանկ ներկայանալու` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու՝ իր պարտավորության մասին (կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում):»,
դ. 5-րդ կետի 2-րդ ենթակետում «23» թիվը փոխարինել «26» թվով,
ե. 8-րդ կետի 1-ին ենթակետը «ա» պարբերությունը «հասցեն,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),» բառերով, իսկ «բ» պարբերությունում «դիմողի բանկային հաշվի համարը» բառերը փոխարինել «ծառայության հետ սոցիալական ապահովության պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ կենսաթոշակը» բառերով,
զ. 8-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» պարբերությամբ՝
«դ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով կամ առանց բանկ ներկայանալու` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու՝ իր պարտավորության մասին (կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում).»,
է. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Այս դեպքում, եթե աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն հաջորդող ժամանակահատվածի համար անձին վճարվել է աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ, ապա վճարված կենսաթոշակի կամ նպաստի գումարը պահվում է (հաշվանցվում է) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից:»,
ը. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13. Օրենքի հիման վրա կենսաթոշակի չափը հաշվարկելիս` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը որոշելու համար հիմք է ընդունվում ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածում նշված` անձի զբաղեցրած պաշտոնների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցները:»,
թ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«15. Օրենքով նշանակված կենսաթոշակը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ համապատասխանաբար կենսաթոշակը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար սահմանված կարգով:»,
ժ. 20-րդ կետը «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոնի, հարկային ծառայությունում քննիչի (քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի պետի և նրա տեղակալների), մաքսային ծառայությունում քննիչի (քննչական վարչության բաժնի պետի և նրա տեղակալների)» բառերով,
ժա. 21-րդ կետի 1-ին նախադասությունում «ծառայության ծառայողի» բառերը փոխարինել «ծառայությունում ինքնավար պաշտոնից, հարկային ծառայությունում քննիչի (քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի պետի և նրա տեղակալների), մաքսային ծառայությունում քննիչի (քննչական վարչության բաժնի պետի և նրա տեղակալների)» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Եթե օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով կենսաթոշակ նշանակելուց հետո անձը զբաղեցրել է քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն, ապա սույն կետի համաձայն՝ նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը վերականգնելիս՝ մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը և կենսաթոշակի չափը այդ ստաժի համար վերահաշվարկվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերությամբ սահմանված կարգով:»,
ժբ. 22-րդ կետում «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «` հաշվի առնելով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը, կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը» բառերը,
ժգ. 24-րդ կետը «կենսաթոշակի չափը» բառից հետո լրացնել «առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի» բառերով,
ժդ. 24.1-ին կետի «և 5-րդ» բառերը փոխարինել «, 5-րդ և 5.1-ին» բառերով.
ժե. 29-րդ կետի 1-ին կետի «ա» պարբերությունը «վայրի հասցեն,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),», իսկ «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բ. ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ թաղման նպաստը,»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
03.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի
«Հավելված N 7 ՀՀ կառավարության 2014 թվականի |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ՝ ՈՐՈՇ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ
Հ/Հ |
Պետական պաշտոններ, որոնք զբաղեցնելու ժամանակահատվածները հաշվառվում են մասնագիտական ստաժում |
Պետական պաշտոններն ըստ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի |
Պետական պաշտոններն ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի |
|
1 |
2 |
3 |
1. |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահ |
Վարչապետ |
Վարչապետ |
2. |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովի նախագահ |
Ազգային ժողովի պատգամավոր |
Ազգային ժողովի նախագահ |
Ազգային ժողովի նախագահի տեղակալ | |||
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ | |||
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ | |||
Ազգային ժողովի պատգամավոր | |||
3 . |
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, |
Փոխվարչապետ (առաջին փոխվարչապետ) |
Փոխվարչապետ |
4 . |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի |
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար |
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար |
5. |
Հայաստանի Հանրապետության պետական նախարար, |
Նախարար |
Նախարար |
6. |
Հայաստանի Հանրապետության նախարարի առաջին տեղակալ, |
Նախարարի տեղակալ |
Նախարարի առաջին տեղակալ |
նախարարի տեղակալ | |||
7. |
Բարձրագույն դատական խորհրդի անդամ |
Բարձրագույն դատական | |
Բարձրագույն դատական | |||
8. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ |
Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար | ||
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական |
Ինքնավար և անկախ պետական մարմնի անդամ | ||
9. |
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավար |
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ |
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |
Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ տեղակալ | ||
Ինքնավար և անկախ պետական մարմնի անդամ | |||
10 . |
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ |
Հաշվեքննիչ պալատի անդամ |
Հաշվեքննիչ պալատի նախագահ |
Հաշվեքննիչ պալատի անդամ | |||
11. |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալ |
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ | ||
12. |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար |
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալ |
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ |
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ | ||
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի |
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ | ||
13 . |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վարչապետի աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալ |
Վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ |
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ | ||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ | ||
14 . |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ |
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար |
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ | |||
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ | |||
15. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե նախագահ |
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ |
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ | ||
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ | ||
16. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ |
1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
2. Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ | |||
3. Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ | |||
17 . |
Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ |
Վիճակագրական կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ |
Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ |
Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալ |
Վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ | ||
18 . |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ |
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ |
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար |
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ | |||
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ | |||
19 . |
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ |
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար | |
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ | |||
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ | |||
20 . |
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ |
Կառավարությանը ենթակա | |
Կառավարությանը ենթակա | |||
Կառավարությանը ենթակա | |||
21 . |
Կրթության տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ |
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար | |
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին | |||
Կառավարությանը ենթակա | |||
22. |
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ |
Կառավարությանը ենթակա | |
Կառավարությանը ենթակա | |||
Կառավարությանը ենթակա | |||
23 . |
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ |
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար | |
Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին | |||
Կառավարությանը ենթակա | |||
24. |
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ |
Կառավարությանը ենթակա | |
Կառավարությանը ենթակա | |||
Կառավարությանը ենթակա | |||
25. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վարչության |
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և նրա տեղակալ |
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր |
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ | ||
ծառայության տնօրենի առաջին տեղակալ |
|||
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վարչության |
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ | ||
26. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր |
Ոստիկանության ղեկավար և նրա տեղակալ |
Ոստիկանության պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին |
Ոստիկանության պետի առաջին տեղակալ | ||
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ |
Ոստիկանության պետի տեղակալ | ||
27 . |
Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար |
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար և նրա տեղակալ |
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար |
Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ | |||
28 . |
Հայաստանի Հանրապետության ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ |
Պետական պահպանության ծառայության պետ և նրա տեղակալ |
Պետական պահպանության ծառայության պետ |
Հայաստանի Հանրապետության ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության |
Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ | ||
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության |
Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ | ||
29. |
Հայաստանի Հանրապետության մարզպետ, 1996թվականի փետրվարի |
Մարզպետ և նրա տեղակալ |
Մարզպետ |
Հայաստանի Հանրապետության մարզպետի տեղակալ, 1996 թվականի փետրվարի 23-ից մինչև 2009 թվականի մայիսի 31-ը` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, 1996 թվականի փետրվարի 23-ից մինչև 2009 թվականի մայիսի 31-ը` Երևանի |
Մարզպետի տեղակալ | ||
30. |
Դատական դեպարտամենտի ղեկավար |
Դատական դեպարտամենտի ղեկավար | |
31 . |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի |
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար |
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար |
32. |
Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ |
Գլխավոր ռազմական տեսուչ և նրա տեղակալ |
Գլխավոր ռազմական տեսուչ |
ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ |
Գլխավոր տեսուչի առաջին տեղակալ | ||
ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ |
Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ | ||
33. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր |
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար |
Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող |
34 . |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ |
Քրեակատարողական ծառայության ղեկավար |
Քրեակատարողական ծառայության պետ |
35. |
Պրոբացիայի ծառայության |
Նախարարությանը ենթակա | |
36. |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար |
Փրկարար ծառայության ղեկավար |
Փրկարար ծառայության տնօրեն |
37 . |
Սոցիալական ապահովության ծառայության ղեկավար |
Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար | |
38. |
Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ղեկավար |
Պետական արարողակարգի ծառայության ղեկավար |
Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար |
39 . |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ |
Միգրացիոն ծառայության ղեկավար |
Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար |
40. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ |
Ջրային կոմիտեի ղեկավար |
Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար |
41 . |
Գիտության կոմիտեի |
Նախարարությանը ենթակա | |
42. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի |
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար |
Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար |
43. |
Զբոսաշրջության կոմիտեի |
Նախարարությանը ենթակա | |
44. |
Հայաստանի Հանրապետության ԶՈՒ |
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ |
Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար |
45. |
Ռազմարդյունաբերության |
Նախարարությանը ենթակա | |
46. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ |
Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար |
Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար |
47 . |
Բարձրագույն որակավորման |
Նախարարությանը ենթակա | |
48. |
Անտառային կոմիտեի |
Նախարարությանը ենթակա | |
49 . |
Լեզվի կոմիտեի ղեկավար |
Նախարարությանը ենթակա | |
50. |
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան |
Մարդու իրավունքների պաշտպան |
Մարդու իրավունքների պաշտպան |
51 . |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի |
Սահմանադրական դատարանի դատավոր |
Սահմանադրական դատարանի նախագահ |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի |
Սահմանադրական դատարանի դատավոր | ||
52. |
Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ |
Վիճակագրական պետական խորհրդի անդամ |
Վիճակագրության պետական խորհրդի անդամ |
53. |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ |
Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավոր |
Վճռաբեկ դատարանի նախագահ |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատի նախագահ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր |
Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ | ||
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի նախագահ |
Վերաքննիչ դատարանի նախագահ | ||
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր |
Վճռաբեկ դատարանի դատավոր | ||
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ |
Վարչական դատարանի նախագահ | ||
Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի |
Առաջին ատյանի դատարանի նախագահ | ||
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր |
Վերաքննիչ դատարանի դատավոր | ||
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր |
Վարչական դատարանի դատավոր | ||
Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավոր |
Առաջին ատյանի դատարանի դատավոր | ||
54. |
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ |
Գլխավոր դատախազ և նրա տեղակալ |
Գլխավոր դատախազ |
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ |
Գլխավոր դատախազի տեղակալ | ||
55. |
Երևան քաղաքի դատախազ |
Երևան քաղաքի դատախազ | |
56. |
Հայաստանի Հանրապետության մարզի դատախազ |
Մարզի դատախազ |
Մարզի դատախազ |
57. |
Կայազորի զինվորական |
Կայազորի զինվորական | |
58. |
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ |
Հատուկ քննչական ծառայության պետ և նրա տեղակալ |
Հատուկ քննչական ծառայության պետ |
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ |
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ | ||
59 . |
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ |
Քննչական կոմիտեի նախագահ և նրա տեղակալ |
Քննչական կոմիտեի նախագահ |
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ |
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ | ||
60 . |
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ |
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ |
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ |
61 . |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ- վերստուգիչ ծառայության ղեկավար |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ- վերստուգիչ ծառայության պետ | |
62. |
Հատուկ հանձնարարություններով |
Հատուկ հանձնարարություններով դեսպան | |
63. |
Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական |
Հանրապետության նախագահի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ |
Հանրապետության նախագահի խորհրդական |
Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար |
Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար | ||
Հայաստանի Հանրապետության |
Հանրապետության նախագահի օգնական | ||
64. |
Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական |
Վարչապետի գլխավոր խորհրդական, խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար |
Վարչապետի գլխավոր խորհրդական |
Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական |
Վարչապետի խորհրդական | ||
Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնական Հայաստանի Հանրապետության |
Վարչապետի օգնական | ||
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար |
Վարչապետի մամուլի քարտուղար | ||
65. |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
Ազգային ժողովի նախագահի խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար |
Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական |
Ազգային ժողովի նախագահի օգնական | ||
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի |
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար |
Սույն ցանկի 19-24, 35, 37, 41, 43, 45, 47-49 կետերում նշված պաշտոնները զբաղեցնելու ժամանակահատվածները մասնագիտական ստաժում հաշվառվում են 2018 թվականի ապրիլի 9-ից։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 դեկտեմբերի 2020 թվական: