03.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1949-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 36.4-րդ կետի առաջին պարբերությունը «աճը» բառից հետո լրացնել «` արտահայտված տոկոսով» բառերով,
բ. 48-րդ կետի 3-րդ ենթակետը «ստանալու համար դիմելու» բառերից հետո լրացնել «, նրա՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումն ստանալու» բառերով, իսկ «գտնվելու մասին» բառերը փոխարինել «լինելու մասին կամ նշված ժամկետում չի ստացվել նրա՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումը» բառերով.
2) որոշման N 9 հավելվածի 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն կետի դրույթները տարածվում են երկարաժամկետ խնամատարության դեպքերի վրա՝ խնամատարության պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում:».
3) որոշման N 10 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետը «ծնողի» բառից հետո լրացնել «, խնամատար ծնողի» բառերով, իսկ 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին ենթակետով.
«7.1) խնամատարության պայմանագիրը.»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման N 1 հավելվածը 31.3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31.4-րդ կետով.
«31.4. Խնամատար ընտանիքի խնամքին հանձնված երեխայի (հոգեզավակի) հաշմանդամության նպաստը կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստն օրենքով սահմանված կարգով խնամատար ծնողին վճարվում է խնամատար ընտանիքում երեխայի (հոգեզավակի) գտնվելու ժամանակահատվածի համար: Այս դեպքում շտեմարանում կատարվում է նպաստառուի նպաստն ստանալու իրավունք ունեցող անձի տվյալների փոփոխություն: Սույն կետի դրույթները տարածվում են երկարաժամկետ խնամատարության դեպքերի վրա՝ խնամատարության պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում: Մինչև երեխային (հոգեզավակին) խնամատար ընտանիքին հանձնելը նրան չվճարված նպաստի գումարը չի վճարվում:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 դեկտեմբերի 2020 թվական: