Գլխավոր տեղեկություն
Համար
N 1594-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2020-22.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2020

 

29.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2020 թվականի N 1594-Ն

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը և ձևաչափը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


 

29.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1594-Ն որոշման

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Նյութական պահուստի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` Կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգի և ձևաչափի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառված հասկացությունները գործածվում են «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Մաքսային վերադաս մարմինը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը լիազոր մարմին է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կազմակերպությունների կողմից ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված նյութական արժեքների ներմուծման ծավալների վերաբերյալ տեղեկությունը՝ համաձայն ձևի:

4. Նյութական արժեքի անվանումըՆյութական արժեքի ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Պարենային ցորեն1001 91 200 0 Շաքարավազ և դրա արտադրության համար անհրաժեշտ հումք1701 Բուսական յուղ1507 10 900, 1507 90 900, Ներմուծվող նյութական արժեքների անվանացակը մաքսային վերադաս մարմնի կողմից ներկայացվող տեղեկանքում շարադրվում է ըստ ԱՏԳ ԱԱ-ի հետևյալ ծածկագրերի՝

 

Նյութական արժեքի անվանումը

Նյութական արժեքի ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Պարենային ցորեն

1001 91 200 0

Շաքարավազ և դրա արտադրության

համար անհրաժեշտ հումք

1701

Բուսական յուղ

 

1507 10 900,

1507 90 900,

1511 (բացառությամբ

1511 10 100 0,

1511 90 910 0),

1512 (բացառությամբ

1512 11 100 0,

1512 19 100 0,

1512 21 100 0,

1512 29 100 0)

Դիզելային վառելիք

2710 19 421 0,

2710 19 422 0,

2710 19 423 0,

2710 19 424 0,

2710 19 425 0

Ավտոմոբիլային բենզին

2710 12 411 0,

2712 12 412 0,

2710 12 413 0,

2710 12 450 0,

2710 12 490 0,

2710 12 510 0,

2710 12 590 0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 

__________________________________________ ընթացքում ՀՀ ներմուծված

(հաշվետու ժամանակահատված)

__________________________________________________________________ ծավալների վերաբերյալ

(ռազմավարական պաշարում ամբարվող նյութական արժեքի անվանումը)

 

 

NN

ը/կ

Ներմուծող կազմակերպության անվանումը

Ներմուծված նյութական արժեքի ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագրերը

Քանակը (տոննա)

Ծանոթություն

         
         
         
         
         

 

 

 ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ        --------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 

Կ.Տ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.01.2023, N 43-Ն 22.01.2023, N 1594-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան