ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2018 թվականի N 840-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 872-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետին համապատասխան՝
Հաստատել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 27-ի N 840 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Աղազարյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Հ. Արշակյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Խ. Աբաջյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծությունների վարչության պետ |
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ |
Գ. Մամիկոնյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ք. Անտոնյան |
- «Արաքս-2» արտադրական կոոպերատիվի «Էկոկաթ» ապրանքանիշի ռազմավարության ղեկավար (համաձայնությամբ) |
Տ. Գալստյան |
- «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ) |
Գ. Խաչատրյան |
- «Giz»-Հայաստան» ծրագրերի խորհրդատու (համաձայնությամբ) |
Ա. Խոջոյան |
- Երիտասարդ գինեգործների միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Ղազարյան |
- «ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի պետ (համաձայնությամբ) |
Գ. Սարդարյան |
- «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Ն. Սարուխանյան |
- «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ջ. Գևորգյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ |
Գ. Եղիազարյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի վարիչ |
Ա. Խաչատրյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի բարձրագույն մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ |
Հ. Խաչատրյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վիճակագրության և բիոմետրիայի ամբիոնի վարիչ |
Ն. Սիմոնյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի բուսաբուծական մթերքների տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ |
Վ. Աբրահամյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի անասնաբուժական, սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի պրոֆեսոր |
Ս. Երիցյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ընդհանուր երկրագործության ամբիոնի դոցենտ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Հ. Գրիգորյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Ընդհանուր ագրոբիզնես և շուկայաբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող |
Վ. Էլբակյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող |
Ք. Խուրշուդյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Հողաշինարարություն, հողային կադաստր» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող |
Ա. Հովհաննիսյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Անասնաբուժական, սանիտարական փորձաքննություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող |
Կ. Ղարախանյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Ագրոէկոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող |
Ա. Մաթևոսյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող |
Ա. Մկրտչյան |
- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հեռակա ուսուցմամբ «Ֆինանսների կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|