ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2018 թվականի N 1495-Ա
ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԲԵՐՏ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին և Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ալբերտ Աբգարյանին 2018 թվականի նոյեմբերի 8-11-ը գործուղել Արցախի Հանրապետություն՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության հետ փորձի փոխանակման նպատակով:
2. Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արցախի Հանրապետություն գործուղման մասին հաշվետվությունը վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 7 Երևան |