ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2009 թվականի N 1258-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 11.07.19 N 870-Ա)
Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը լրաց. 11.07.19 N 870-Ա)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 697-Ա որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի N 1258-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 11.07.19 N 870-Ա)
Ս. Պետրոսյան |
- |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար, ճարտարապետության գիտությունների թեկնածու |
Դ. Գյուրջինյան | - | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու |
Մ. Յավրումյան |
- |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու |
Ա. Գիլոյան |
- |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ |
Ա. Փիլոյան | - | ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու |
Լ. Մանուկյան |
- |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի առաջին բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու |
Ս. Շաքարյան |
- |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների պահպանության և օգտագործման բաժնի պետ |
Յու. Վարյան |
- |
«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի աշխարհագրական անվանումների բաժնի պետ |
Ռ. Մելքոնյան |
- |
ԵՊՀ-ի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Գ. Բադալյան |
- |
ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Ռ. Գալիչյան |
- |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, քարտեզագետ (համաձայնությամբ) |
Ս. Կարապետյան |
- |
հուշարձանագետ, պատմաբան (համաձայնությամբ) |
Ս. Մկրտչյան |
- |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Երևանի ավագանու անդամ (համաձայնությամբ) |
Ա. Տոնոյան |
- |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության քարտեզագրության բաժնի գլխավոր մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու |
(հավելվածը փոփ., լրաց. 25.08.11 N 1217-Ա, փոփ. 11.09.14 N 959-Ա, 28.12.17 N 1713-Ա, խմբ. 11.07.19 N 870-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Գ. Գագյան