ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2017 թվականի |
թիվ 10 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ) 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 18 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 99-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական համայնքի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 18 որոշումը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: