ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2019 թվականի N 909-Ա
ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝
1. Հայ դիվանագետ, պատմաբան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 9 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ.հուլիսի 9-ի N 909-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Ավինյան |
- ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Հարությունյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար |
Ա. Թորոսյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
Զ. Մնացականյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարար |
Հ. Մարության |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Կ. Բրուտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Վ. Մովսիսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Ա. Իսկանդարյան |
- «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Աբրահամյան |
- Ա. Կիրակոսյանի ազգական (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |