ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2019 թվականի N 983-Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին նշանակել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների Չորրորդ ծրագրից բխող աշխատանքները համակարգող:
2. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների Չորրորդ ծրագրի մշակման և ծրագրից բխող աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Համակարգող նշանակելու և աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1206-Ա որոշումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2019 թ. հուլիսի 19 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականիհուլիսի 19-ի N 983-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Է. Աղաջանյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար) |
|
Լ. Ղալթաղչյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
|
Ա.Խուդավերդյան |
- ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
|
Դ. Կարապետյան |
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (համաձայնությամբ) |
|
Ի. Կարապետյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրային կապերի բաժնի ղեկավար |
|
Ա. Գիլոյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ |
|
Ս.Շահնազարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ |
|
Է. Փիրումյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
|
Ա. Հովհաննիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի պետի պարտականությունները կատարող |
|
Մ. Գալստյան |
- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ |
| Ս. Մակյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ |
| Ծ. Սարգսյան | - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության բաժնի ղեկավար (համաձայնությամբ) |
|
Ա. Սարգսյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն(համաձայնությամբ) |
|
Կ. Գրիգորյան |
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար |
|
Ա. Մխիթարյան |
- «Հելիքս կոնսալտինգ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
|
Ն. Առաքելյան |
- «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
|
Լ. Բարսեղյան |
- «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
|
Լ. Դոյդոյան |
- «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կենտրոնի ծրագրերի համակարգող (համաձայնությամբ) |
|
Կ. Զադոյան |
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
|
Գ. Խաչատրյան |
- «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
|
Ս. Այվազյան |
- «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
|
Լ. Աֆրիկյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար (աշխատանքային խմբի քարտուղար) |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |