ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2017 թվականի N 297-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 39-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 39-Ա որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Կարապետյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ» բառերը փոխարինել «Ս. Գրիգորյան - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 24 Երևան |