ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2019 թվականի N 1165-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանում սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը սահմանելու մասին» N 735-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 7-րդ կետը «ջոկատի պետին» բառերից հետո լրացնել «, սահմանապահ զորքերի հրամանատարին» բառերով,
բ. 9-րդ կետը «ջոկատի պետը» բառերից հետո լրացնել «կամ սահմանապահ զորքերի հրամանատարը» բառերով,
գ. 11-րդ կետը «ջոկատի պետի» բառերից հետո լրացնել «կամ սահմանապահ զորքերի հրամանատարի» բառերով,
դ. 12-րդ կետում «ջոկատի պետն» բառերը փոխարինել «ջոկատի պետը կամ սահմանապահ զորքերի հրամանատարն» բառերով,
ե. N 2 ձևը «համարանիշը» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցի նույնականացման համարը (VIN կոդը) և գույնը» բառերով, իսկ «ջոկատի պետ» բառերից հետո՝ «սահմանապահ զորքերի հրամանատար» բառերով,
զ. N 3 ձևը «ջոկատի պետ» բառերից հետո լրացնել «սահմանապահ զորքերի հրամանատար» բառերով,
է. N 10 ձևում «պետհամարանիշը» բառը փոխարինել «հաշվառման համարանիշը կամ տրանսպորտային միջոցի նույնականացման համարը (VIN կոդը) և գույնը» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետը «ջոկատի պետի» բառերից հետո լրացնել «կամ սահմանապահ զորքերի հրամանատարի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 9 Երևան |